ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Կայացել է «Էրազմուս սերնդի» համաժողովը Աշխարհի խոշորագույն ուսանողական կազմակերպության՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի նախաձեռնությամբ Իսպանիայի Սևիլիա քաղաքում ս․թ․ ապրիլի 4-7-ը անցկացվեց «Էրազմուս սերնդի» համաժողովը (Erasmus Generation Meeting – EGM Seville 2024), որին մասնակցեցին 1700-ից ավելի ներկայացուցիչներ ավելի քան 70 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
Օտարերկրյա ուսանողները ուսումնառությունը ԵՊՀ-ում շարունակելու մասին Բեռլինի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներ Սոֆիա Բիշոֆն ու Սաշա Մովատը Հայաստանում են՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու, ուսումնառությունը շարունակելու և ռուսերենի իմացությունը խորացնելու նպատակով:
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024». մաս 2-րդ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում կազմակերպվեցին կրթության և կարիերայի՝ միմյանց փոխկապակցված տոնավաճառներ, գիտաժողով, ինտերակտիվ խաղ-մրցույթներ, ցուցադրություններ, վիկտորինաներ:
ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
ԵՊՀ-ում անցկացվեց ֆուտզալի` տղաների միջբուհական մրցաշարը ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց ֆուտզալի` տղաների միջբուհական մրցաշարը: ԵՊՀ թիմը եզրափակիչ մրցապայքարում զբաղեցրեց մրցանակային 2-րդ հորիզոնականը:
Ուսանողների օրը Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ Ուսանողների և երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում։ Բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպեցին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։
ԵՊՀ-ում անցկացվեց «Հոդվածագրության դպրոց» ծրագիրը Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ ս․թ․ մայիսի 6-15-ը անցկացվեց «Հոդվածագրության դպրոց» աննախադեպ ծրագիրը, որը նպատակ ուներ զարգացնելու ուսանողների՝ գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև ուղենշելու կատարված հետազոտությունները հայաստանյան և միջազգային գիտաժողովների ժամանակ լավագույնս ներկայացնելու առանձնահատկությունները։
Դատախաղը՝ դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշման հնարավորություն Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպված դատախաղին առաջին անգամ որպես դատական կողմերի ակտիվ մասնակիցներ հանդես եկան դպրոցականները՝ ներկայանալով և՛ որպես մեղադրող, և՛ որպես պաշտպան:
ԵՊՀ-ի և AMAA-ի միջև ստորագրվել է պայմանագիր՝ աջակցելու բռնի տեղահանված արցախցի ուսանողներին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանն այսօր ստորագրել են գումարի նվիրաբերության պայմանագիր, որի համաձայն՝ ընկերակցությունը բռնի տեղահանված արցախցի 100 ուսանողների ուսման վարձի մի մասը փոխհատուցելու նպատակով տրամադրում է 21.281.900 ՀՀ դրամ։