ԵՊՀ-ում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված հուշարձանապահպանության հիմնահարցերին ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով դասախոսությամբ հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Դասախոսությունը նվիրված էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան։
«Պատերազմը, սահմանը և մշակույթը». գիտաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցկացվում է երկօրյա գիտաժողով, որի շրջանակում քննարկվում են սահմանամերձ բնակավայրերի մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր: Գիտաժողովին ամփոփվում են 2 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքները։ Ներկայացվող զեկուցումները նախատեսվում է ամբողջացնել կոլեկտիվ մենագրության մեջ:
ԵՊՀ աղջիկների թիմը՝ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի՝ բասկետբոլի առաջնության մրցանակակիր ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց բասկետբոլի միջբուհական առաջնությունը: ԵՊՀ աղջիկների թիմը մրցապայքարում զբաղեցրեց 2-րդ մրցանակային հորիզոնականը:
ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողների համար դասախոսություն կարդաց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Դասախոսությունը նվիրված էր մայրենի լեզվի դերին պետականության զարգացման գործում։
ԵՊՀ-ում էր Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆրանկոֆոն ուսանողները հանդիպեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ, այնուհետև ամփոփվեցին Երևանի պետական համալսարանի և «SPFA» ֆրանսիական կազմակերպության գործակցությամբ կազմակերպված էսսեների մրցույթի արդյունքները:
ԵՊՀ-ն ընդլայնում է գործընկերային կապերը ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և «Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ապրիլի 12-ին քննարկեցին համագործակցության զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարները։
«Հաշվետու գիտաժողով-2024»․ գիտական միջոցառում ԵՊՀ-ում Գիտության զարգացման, միջգիտակարգային ոլորտների գիտահետազոտական առաջընթացի, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և ֆակուլտետների համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց եռօրյա գիտաժողով: Զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ գիտնականները և հետազոտողները՝ ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը։
Նոր խթան արևելագիտության զարգացման համար․ ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման, ակադեմիական և գիտական միջոցառումների կազմակերպման, սովորողների, դասախոսների ու հետազոտողների փոխանակման ծրագրերի իրագործման նպատակով ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
««Խորանի ճաճանչներ» ծիսական առարկան բնորոշ է միայն Հայոց եկեղեցուն»․ ԵՊՀ դասախոս Մարիամ Վարդանյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանն ուսումնասիրել է Ռումինիայի հայոց թեմի հավաքածուներում առկա հայկական և ոչ հայկական ծիսական առարկաներ։ Միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում տպագրված նրա հոդվածում ներկայացված են ապացույցներ այն մասին, որ «Խորանի ճաճանչներ» ծիսական առարկան բնորոշ է միայն Հայոց եկեղեցուն։
Բուհ-դպրոց-գիտություն՝ մեկ միջավայրում. ԵՊՀ-ում դպրոցականները ներկայացրին իրենց գիտահետազոտական նախագծերը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը, որին ներկայացված էին 80 հետազոտական նախագծերի արդյունքները։