ԵՊՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը, որը մեկնարկել էր մայիսի 6-ին, ավարտվելու է հունիսի 1-ին: Մայիսի 20-ի դրությամբ ԵՊՀ-ում հայտագրվել է 1656 դիմորդ:
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ՝ ԵՊՀ «R ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹ ՍԿՍՆԱԿՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի կողմից «R ծրագրային փաթեթ սկսնակների համար» դասընթացի ավարտին այսօր տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ‹‹ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ›› ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի համատեղ համագործակցությունը շարունակվում է և մայիսի 15-ին իր հերթական դասախությամբ ելույթ ունեցավ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ Անի Նիկողոսյանը:
Լոռու մարզի զբոսաշրջության եվ հանքարդյունաբերության հեռանկարները Մայիսի 7-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՎՊՀ ՈՒԳԸ համագործակցության արդյունքում տեղի ունեցավ «Լոռու մարզի զբոսաշրջության և հանքարդյունաբերության հեռանկարները» խորագրով համաժողովը:
Աշխարհագրական ուսանողական օլիմպիադա Ապրիլի 25-ին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհագրական համալսարանական օլիմպիադան:
«ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ ՖՐԱՆՍԱԽՈՍ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը «ERASMUS+» ծրագրի շրջանակում այսօր հյուրընկալել էր Էքս-Մարսել համալսարանի լեզուների ուսուցման կենտրոնի տնօրեն, դասախոս Մարկո Կապելինին:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ. ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-ի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին այսօր ներկայացվեցին «Միգրացիա և լրագրություն» դասընթացի ծրագիրը և նպատակը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառում, որի բանախոսն էր ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը։