Միջազգային մարդասիրական իրավունքը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուշադրության առանցքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի միջև գործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Երկու կառույցների միջև վերաստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
Վայրի և ենթափորձային կենդանիների հետազոտությունները ԵՊՀ-ում կկատարավեն միջազգային չափանիշներին համապատասխան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը կհամալրվի նոր սերնդի համակարգով՝ նախատեսված ենթափորձային և վայրի կենդանիների պահպանման և փորձարարական միջամտությունների համար։
«Աշխարհացոյց»-ի ռուսերեն առաջին ամբողջական հրատարակությունը՝ ԵՊՀ պրոֆեսորի թարգմանությամբ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանի թարգմանությամբ Բելգորոդում 2023 թ․ ռուսերեն հրատարակվել է V-VII դդ. ստեղծված Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ը (Աշխարհի ատլաս)։
ԵՊՀ երիտասարդ գիտնականի հետազոտությունը՝ միջազգային հարթակում գիտական արժեք ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Հունանյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) շրջանավարտ է։ Ներկայում Արեգը զբաղվում է գիտական գործունեությամբ․ նրա հետաքրքրությունների առանցքում են ֆիզիկան և տեխնոլոգիաները։
Ամփոփվեցին ԵՊՀ-ում անցկացված «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի արդյունքները․ հայտնի են հաղթողների անունները ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը։ Յուրաքանչյուր տարի անցկացվող օլիմպիադայի նպատակն է դպրոցականների շրջանում զարգացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ, բացահայտել բնագավառում արտակարգ ընդունակություններ ունեցող աշակերտներին, ինչպես նաև ամրապնդել բուհ-դպրոց կապը։
Բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված կոնֆերանս ԵՊՀ-ում ԵՊՀ-ում կայացավ թուրքմենական գրականության դասական գրող, հայտնի բանաստեղծ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որի ժամանակ հայ և թուրքմեն պրոֆեսորները ներկայացրին գրողի կյանքին, ստեղծագործական ուղուն և ոճին առնչվող հետաքրքիր փաստեր։
ԵՊՀ թիմը՝ միջբուհական դատախաղ-մրցույթի հաղթող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն առևտրային արբիտրաժին նվիրված 10-րդ դատախաղից վերադարձել են հաղթական գավաթով: Նմանօրինակ դատախաղերում սա ֆակուլտետի արդեն 4-րդ հաղթանակն է տարեսկզբից:
Գիտական հետազոտություններ՝ միտված որոշ դեղերի ցրման և յուրացման համակարգերի կատարելագործմանը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հետազոտողները ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և արտերկրի հետազոտողների հետ միասին հրապարակել են երեք գիտական հոդված Q1 վարկանիշ ունեցող միջազգային հանդեսում։ Հոդվածների հիմնական նպատակն է խթանել քիմիական արտադրության, դեղագործության ու կենսաբժշկության ոլորտների զարգացումը։
ԵՊՀ-ում կայացավ Պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցեցին դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 115 աշակերտներ ՀՀ 10 մարզերից և Երևանից։ Նրանցից 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ն կպարգևատրի դիպլոմներով և կրթաթոշակներով, 18-ին՝ գովասանագրերով:
«Ներառումը արվեստի միջոցով». ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային եռօրյա գիտաժողովը Գիտաժողովի նպատակն է արվեստի միջոցով վերհանել և քննարկել տեսական և գործնական մի շարք հիմնահարցեր։