ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎ Է ՆԵՐԴՐՎՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախորդ երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նախագծի շրջանակում կազմակերպված ծրագրերի, այդ թվում՝ ամառային դպրոցների արդյունքները, ինչպես նաև Վառնայում կայացած բիզնես ֆորումի մասնակից գործընկեր ձեռնարկությունների փորձը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ ՍՏԱՑԱՆ Երևանի Դ. Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ՝ զարգացնելու իրենց պատկերացումները՝ կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնելու բնության մեջ և մարդու կյանքում կենդանի օրգանիզմների դերի և նշանակության մասին գիտելիքները:
ԳԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԵՊՀ ՍԹԵՄ ԴՊՐՈՑ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԽ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Օրակարգային 14 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ, ի թիվս տարբեր որոշումների, շնորհվել են դոցենտի գիտական կոչումներ, հաստատվել են կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների կանոնադրություններ ու ներկայացվել մի շարք գործընթացների արդյունքներ։ Բացի դրանից՝ ԳԽ-ն հաստատել է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց» ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ նախագիծը ՀԽ հաստատմանը ներկայացնելու որոշումը։
ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ուսանողներն ունկնդրեցին «Քաղաքացիական հասարակության ձևավորման առանձնահատկությունները անկախության տարիներին» խորագրով դասախոսություն, որին հաջորդեց ընդգրկուն քննարկում՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների ստեղծման և զարգացման ուղիների վերաբերյալ:
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Մեկնարկեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած՝ շաբաթական երկանգամյա ձևաչափով անցկացվող անգլերենի ակումբի դասընթացները, որոնց ժամանակ ուսանողները հաղորդակցության, քննարկումների ու խաղերի միջոցով կզարգացնեն իրենց բանավոր խոսքը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 125-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Աշխատանքի հնարավորություն «ԲՐԵՎԻՍ» ընկերությունում» խորագրով։
ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ դատական նիստերի դահլիճում իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Բանավեճի առաջնության՝ «ՀՀ-ի անցումը կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին արդարացված է» խորագրով խաղ-մրցույթը:
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱԶՄՈՒՄ Է «ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր, որի շրջանակում ֆակուլտետի ուսանող Էլեն Միրաքյանն աշխատանքի է անցել «Մխիթարեան նախակրթարան» զարգացման կենտրոնում: Էլենի հետ զրուցել ենք ներկայիս գործունեության, ԵՊՀ-ի տված կրթության ու ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ «Ձեր կարիերայի հնարավորությունները «էվենտՏուրա» ընկերությունում» խորագրով: