ԵՊՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ՝ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնությունում ԵՊՀ հավաքական թիմը երկրորդ խաղում գրանցել է հաղթանակ։
ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում ներկայացվեցին Գևորգ Արշակյանի անվան դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունների, ինչպես նաև ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովի արդյունքները: Հաղթող մասնակիցն արժանացավ դրամական պարգևի:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ Արցախի պետական համալսարանի ուսանողներն առցանց ձևաչափով մասնակցում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կարդացվող դասախոսություններին:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կրթության որակի բարելավման, ուսանողների գործնական հմտությունների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով շարունակաբար իրականացվում են բարեփոխումներ: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի ներդրվել է կրթության կազմակերպման ժամանակակից նոր ձևաչափ՝ «Պրակտիկում» անվանմամբ, ինչպես նաև հիմնադրվում է փորձարարական հեռուստաընկերություն:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ «CRC PRESS»-Ի ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ Է Համաշխարհային գիտատեխնոլոգիական և բժշկական առաջատար հրատարակչություններից մեկը՝ «CRC Press»-ը, վերջերս տպագրել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի «Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի» լաբորատորիայի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Սուսաննա Բադալյանի և նրա միջազգային գործընկերների համատեղ խմբագրությամբ «Սնկերի կենսատեխնոլոգիա. հեռանկարները և ուղղությունները» գիրքը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, «Align Technology» բժշկական սարքավորումների համաշխարհային ընկերության և «Armenian Code Academy» ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում:
«ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ». ԷԴՈՒԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Պողոսյանը համալսարանական ակտիվ կյանք է վարում: Մեզ հետ զրույցում նա պատմել է համալսարանի ընտրության, լրագրողի աշխատանքում մասնագիտական որակյալ կրթության նշանակության և իր նպատակների մասին:
ԵՊՀ ԱՂՋԻԿՆԵՐԻ՝ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԹԻՄԸ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ Է ԱՆՑԵԼ ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնությունում ԵՊՀ աղջիկների թիմը 2:0 հաշվով հաղթել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի՝ վոլեյբոլի թիմին և անցել կիսաեզրափակիչ փուլ:
ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուսանողական խորհրդի և «Հայսել» կազմակերպության համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Բիզնես և ավտոմատացում» խորագրով սեմինար-քննարկում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվողների և նրանց համար, ովքեր ցանկանում են ապագայում դառնալ բիզնես սեփականատերեր։
«ՆԱ ԱՅՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ Է, ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ Է». ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ նախասրահում՝ համալսարանի մյուս երախտավորների կիսանդրիների կողքին, այսուհետ լինելու է դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրին: