«ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ» ԵՎ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» ՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործությունների հիման վրա էկրանավորված «Մի կաթիլ մեղր» խաղարկային և «Շունն ու կատուն» առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմերի դիտում- քննարկումը:
ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆԱՐԳԱՆՔԸ ՊԱՏԺԵԼԸ՝ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՀՂԿՈՒՄ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի համալրում, ըստ որի՝ կեղծ տեղեկատվություն տարածելը և լրատվական դաշտում երկրի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվելու են օրենքի խստությամբ։
ԵՊՀ ԵՐԵՔ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԻՐԵՆՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության ու եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներ:
ՔԵՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴԱՐՁԵԼ Է «GLOBAL TEACHER PRIZE» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ Քենիայի գյուղերից մեկի ուսուցիչը, որն իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում է աշակերտներին օգնելու համար, դարձել է տարվա լավագույն ուսուցիչն աշխարհում՝ ստանալով մեկ միլիոն դոլար պարգևավճար։
ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՆ ԻՐ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՈՒՄ է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ «ERASMUS+ PRINTeL» նախագծի դասախոսների վերապատրաստման շրջանակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը մասնակցել է Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցած «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին և այժմ վերապատրաստում է իր գործընկերներին:
«ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՄԻԱԿ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԱՓԱՆԻՇԸ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՆԴԵՊ ԱՆԿԵՂԾ ՍԵՐՆ Է։ ՍԻՐԻ՛Ր, ՈՐ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱԴԱՆԱ ՔԵՇԻՇՅԱՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի Ադանա Քեշիշյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով բժշկության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը:
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՎԱՅԼԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր և գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար, դոկտոր Թոմաս Շրապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին և հիմնադրամի գիտաշխատող Քրիստինա Բելմանին:
ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Եգիպտոսի անվան լսարանում կորեերեն սովորող ԵՊՀ ուսանողների համար այսօր կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «HWPL» հայաստանյան կազմակերպության ներկայացուցչի հետ, որն ուսանողներին պատմեց կորեական մշակույթի առանձնահատկությունների մասին:
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ այսօր համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում դասադուլ էին կազմակերպել՝ hաջակցություն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Քալանթարյանի, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:
Փաստաբանի էթիկա Մարտի 19-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ և Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի համատեղությամբ կազմակերպվել էր հերթական սեմինարը: