ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Այսօր ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն ուսումնավարժանք էր անցկացնում, որին մասնակցում էին այն ֆակուլտետների ուսանողները, ովքեր տվյալ կիսամյակում անցնում են «Քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» առարկան:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք:
ՄԵՐՕՐՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԷՐ Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Մերօրյա հակամարտությունները» խորագրով դասընթացաշարի շրջանակում տեղի ունեցավ «Ուկրաինական ճգնաժամը» խորագրով դասախոսություն:
«ՄԵԾ Է ԵՂԵԼ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ Այսօր Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչությունը ԵՊՀ-ում կազմակերպել էր «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորագրով Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով:
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՐՁՆԵԼՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԼԻՆԻ, ԲԱՅՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ Tert.am ԿԱՅՔԻՆ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը միայն կողջունի:
ՎԵՐՆԱԽԱՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ. ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ԻԲՐԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ Այս տարի ԵՊՀ-ն դիմորդներին հատկացնում է 339 անվճար տեղ, որից 38-ը վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդներինն է: Ըստ այդմ` անվճար համակարգի 10%-ը հատկացվում է բանակից զորացրվածներին: Բացի այդ, այն դիմորդները, ովքեր որոշակի ժամկետում իրականացրել են մարտական հերթապահություն, և որոնց առաջադիմությունը գերազանցել է 10 միավորը բակալավրիատում և 14 միավորը` մագիստրատուրայում, կունենան ուսման վարձի 30%-ի չափով զեղչի հնարավորություն:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Մերուժան Հարությունյանն այսօր ԵՊՀ-ում հանրային քննարկմանը ներկայացրեց իր կազմած «Բարոյակարգ հաստատելու դրույթները» վերնագրով 18-էջանոց առաջարկությունների ձեռնարկը:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆ ԶԲՈՍԱՎԱՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մայիսի 22-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Guides’ skills» (Զբոսավարների հմտություններ) խորագիրը կրող ծրագրի ամփոփման արարողությունը:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒԶՈՒՄ Է ԱՊՐԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ». ՖԻԶԻԿՈՍ ԳՈՌ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի 2-րդ կուրսի մագիստրանտ Գոռ Նիկողոսյանն այն տաղանդավոր երիտասարդներից է, ով չի բավարարվում համալսարանական կրթությամբ և համագործակցում է միջազգային գիտական առաջատար կառույցների հետ:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ, 32 կողմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է վերընտրվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: