- Գլխավոր
- Նորություններ
- ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆ ԶԲՈՍԱՎԱՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայիս 23, 2018 | 16:11
Կրթություն
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆ ԶԲՈՍԱՎԱՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայիսի 22-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Guides’ skills» (Զբոսավարների հմտություններ) խորագիրը կրող ծրագրի ամփոփման արարողությունը:
Մարտի 10-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Guides’ skills» խորագիրը կրող ծրագրի նպատակն էր հնարավորություն տալ մասնակիցներին ձեռք բերելու զբոսավարի հմտություններ, ինչպես նաև օգնել նրանց կազմակերպել և իրականացնել տուրեր:
Ծրագիրն իրականացվել է ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի համագործակցության արդյունքում:
Մայիսի 22-ին՝ ծրագրի փակման արարողության ժամանակ, թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները դասընթացին մասնակցելու համար ստացան հավաստագրեր:
Միջոցառման ընթացքում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, ողջունելով մասնակիցներին, մեկ անգամ ևս նշեց, որ Սերվիսի ամբիոնը մշտապես կանգնած է բոլոր նրանց կողքին, ովքեր ցանկանում են աշխատել զբոսաշրջության ոլորտում, ձեռք բերել փորձ, գիտելիքներ և հմտություններ. «Մենք մշտապես կանգնած ենք նրանց կողքին ովքեր կանեն և անում են առավելագույնը, որպեսզի Հայաստանը մրցունակ լինի և զարգացում գրանցի զբոսաշրջային շուկայում»:
Ամփոփման արարողության ընթացքում ընտրվեցին հինգ մասնակիցներ, որոնք հնարավորություն կստանան ամռան ընթացքում պրակտիկա անցնել «Արշավներ ակումբ» և «One Way » ընկերություններում:
«Ծրագիրն իր առջև նպատակ ուներ հնարավորություն տալ մասնակիցներին ձեռք բերելու զբոսավարի հմտություններ, որը կօգնի նրանց լավագույնս հանդես գալ իրենց ոլորտում: Մենք հասանք մեր նպատակին»,- ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և ծրագրի հեղինակ Անի Հակոբյանը: