ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նոր նախագահն է Էդգար Չախոյանը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ հերթական համաժողովի ավարտին տեղի ունեցավ նորընտիր Արհկոմիտեի անդրանիկ նիստը, որի ժամանակ բաց քվեարկությամբ կազմակերպության նոր նախագահ ընտրվեց Էդգար Չախոյանը՝ 5 տարի ժամկետով:
ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցել են Լեհաստանում կայացած հանդիպմանը «Էրազմուս+» ծրագրի «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի շրջանակում ս.թ. նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է հանդիպում, որին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները:
Դպրոց-բուհ-աշխատաշուկա շղթայական կապի խաչմերուկում. կայացել է «BioExpo» ցուցահանդեսը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում արդեն երրորդ անգամ անցկացվեց «BioExpo»-ն՝ նպատակ ունենալով մասնակիցներին իրազեկելու Կենսաբանության ֆակուլտետի կրթական և գիտահետազոտական գործունեության, մասնագիտական աճի հնարավորությունների մասին, տրամադրելու աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև նպաստելու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Գիտական հետազոտություն՝ միտված հակաքաղցկեղային դեղամիջոցների արդյունավետության բարձրացմանը Հակաքաղցկեղային դեղերի համատեղ կիրառությունը, բացի քաղցկեղային օջախների վրա ազդելուց, շատ հաճախ վնասում է նաև առողջ օրգանները և հյուսվածքները: Այդպիսի համակցությունների առավել անվնաս չափաբաժիններ ստեղծելու նպատակով ԵՊՀ կենսաբաններն ուսումնասիրում են բլեոմիցին-ցիսպլատին հակաքաղցկեղային համակցված քեմոթերապիայի ազդեցությունը լյարդի և ուրցագեղձի վրա:
Բիզնեսի թվայնացումը՝ զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղություն ԵՊՀ–ում «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես եկավ «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրային դասախոսությամբ, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, բիզնես գործընթացներում թվային վերափոխումների անառարկելի անհրաժեշտության և կարևորության հարցերը։
ԵՊՀ-ն ամրապնդում է գործընկերային կապերը Վարշավայի համալսարանի հետ Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Լեհաստան) պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը կենտրոնի վերաբերյալ և քննարկել համագործակցության հեռանկարները:
ԵՊՀ աստղադիտարանում կայացավ գիտությունն ու արվեստը համատեղող միջոցառում Աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը կրող ԵՊՀ աստղադիտարանում տեղի ունեցավ «Արվեստը և տիեզերքը» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր աստղադիտարանի հիմնադրման 90-ամյակին և մեծ գիտնականի 115-ամյակին։
«Հուշարձան Մանուկ Աբեղյանին»․ գրքի շնորհանդես և հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը և «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական 4-րդ գիտաժողովը:
ԵՊՀ հետազոտողները մասնակցել են Թբիլիսիում կայացած համաժողովին Ս.թ. նոյեմբերի 20–22-ը «Caucasus Barcode of Life» («CaBol») ծրագրի շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել համաժողով՝ «Ընթացիկ միջազգային համագործակցության շրջանակում Կովկասի կենսաբազմազանության ուսումնասիրությունը» խորագրով:
Մագիստրոսական ծրագրի դիմելու հնարավորություններ Եվրոպայի քոլեջում ԵՊՀ-ում անցկացվեց տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան Եվրոպայի քոլեջի (Նատոլին) առաջարկած մագիստրոսական ծրագրին, տրամադրվող կրթաթոշակի փաթեթներին, մասնագիտական աճի, որակյալ կրթության և ընձեռվող այլ հնարավորություններին։