«ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ». ԵՈՒ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ ուղղված քաղաքացիական ծառայողների իրավասությունների բարելավմանը:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ Վլադիմիր Դալի 220-ամյակին նվիրված միջոցառումը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8-րդ եզրափակչի շրջանակում այսօր մրցել են երկու թիմ՝ իրենց կողմ և դեմ դիրքորոշումները հայտնելով «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ «Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպում են մարզերում սովորող աշակերտներին, նրանց ներկայացնում իրավական տարբեր թեմաներ՝ այդկերպ հաղորդակից դարձնելով իրավական մշակույթին ու բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը:
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում:
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ՝ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսուﬓական կենտրոնի ստեղծում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Երաշխավորված ծրագրով նախատեսվում է ստեղծել նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսումնական կենտրոն, որի աշխատանքներն ուղղված են լինելու քվանտային կետերի և օղակների հենքով նորագույն սարքերի հատկությունների կանխատեսմանը:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ Մատենադարանի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և «EURAXESS-Հայաստան» պորտալի շնորհանդես-միջոցառումը, որը կազմակերպվել էր Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) ու ՀՀ ԳԱԱ-ի կողմից ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը և մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև «EURAXESS-Հայաստան» պորտալը:
«ԿՅԱՆՔԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՐՆ ԵՆ». ԱԼԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԵՊՀ հաշվապահական հաշվառման վարչության աշխատավարձերի բաժնի ավագ հաշվապահ Ալինա Ստեփանյանն արդեն 33 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Տիկին Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր գործն ու Մայր բուհն ընդհանրապես, սիրով է պատասխանում յուրաքանչյուր զանգին և ամենայն պատասխանատվությամբ վերաբերում ամեն մի հանձնարարությանը: