ԵՊՀ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԵՑ ՀԱՎԱԿՆՈՐԴ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 68 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ԻՄ տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մտավախություն ունենալով, որ այն կարող է շարունակվել, որոշել է իրականացնել հեռավար ուսուցում։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (LՐԱՑՎԱԾ) Մարտի 2-8-ը ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցվելու է:
«ՓԱՍՏԱՐԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ- ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել դասախոսություն «Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունն Արցախյան հակամարտության համատեքստում» թեմայով, որը վարում էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ուսումնական և գիտական ոլորտներում ամրապնդելու սերտ կապերը:
ԱՎԵՏԵԼՈՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ․ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր տոնում էին ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։
ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՄԵՐ ՀԱՅԵՐԵՆԸ Հայերենի ոճի, նրբագեղության, մեղեդայնության մասին խոսում են ոչ միայն Հայաստանում և հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցները, այլև օտարերկրացիները, որոնք, զմայլված ու հիացած մեր լեզվով, փորձում են սովորել այն ու հնչեցնել այնպես, ինչպես մեր՝ հայերիս շուրթերից է հնչում: Ysu.am-ը փորձել է պարզել ԵՊՀ-ում հայերեն սովորող օտարերկրացիներից՝ ինչպիսին է մեր լեզուն և ինչպես է հնչում նրանց շուրթերից:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի 2019 թվականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.3 (29), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.4 (30) հատորների շնորհանդեսը:
5 ԳԻՐՔ ԵՎ ՖԻԼՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱՆ ԵՎ ԴԻՏԵՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ. ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ Տարբեր մասնագիտությունների մասին պատմող գրքերն ու ֆիլմերը բազմաթիվ են, բայց քիչ են այն ֆիլմերն ու գրքերը, որոնք ոգևորում են ընթերցողին և դիտողին, թերևս, գաղտնիորեն ու նրբորեն փոխանցում մասնագիտական գաղտնիքները, նուրբ անցումներով կերտում մասնագիտական այնպիսի կերպար, որը փորձում է դառնալ լավագույնը՝ իր ճանապարհին հայտնված բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով: