ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ԸՍՏ ՀԱՅՏՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԻ. ԱՆՍՈՎՈՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել քաղաքական և իրավական ուսմունքների զեկուցումների ներկայացում:
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր:
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԵՊՀ ԹԻՄԸ Հայաստանում նոյեմբերի 23-27-ն առաջին անգամ կազմակերպվել է մարդու իրավունքների միջբուհական դատախաղ-մրցույթ, որի եզրափակիչ փուլում մրցել են ԵՊՀ թիմերը:
ԵՊՀ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Մոսկվայի պետական համալսարանում նոյեմբերի 26-ին մեկնարկել է «Մոսկովյան իրավաբանական 9-րդ շաբաթը», որի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Այցելության ընթացքում երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների դեկանները ստորագրել են համագործակցության պայմանագիր:
ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ՝ ԸՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այսօր մեկնարկել է «Արցախյան հակամարտության խրոնիկան» թեմայով դասախոսությունների շարքը:
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՆՐԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ-ում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթ, որի նպատակի, ինչպես նաև կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ:
ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՅՈՒԶԱՆ ՖԼՈԿԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող Բարձրագույն կրթության արհմիությունների եվրոպական կոմիտեի տնօրեն Սյուզան Ֆլոկերի հետ:
«ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Մամիկոն Եփրեմյանը դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտների համար։
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ու ուսուցիչներն այսօր այցելել են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնն այսօր կազմակերպել էր «Աշնանային փառատոն»՝ նվիրված ամերիկյան մշակույթում ընդունված աշնանային տոնակատարություններին: