ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
«4PS4YOUTH» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ Հուլիսի 15-ից 22-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում անցկացվեց «4Ps4YOUth» կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիրը:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ». ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՍՓՅՈՒՌՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ԽՄԲԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ» Հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը ՀՀ վարչապետի անձնակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվել է «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների վերապատրաստման դասընթացներ», որոնք իրականացնում է ԵՊՀ մշակույթի կենտրոնը:
ԵՊՀ ՀՀԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ԴԻՏԱՐԿԵԼՈՎ ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը հուլիսի 10-11-ը Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Դիտարկելով հակասեմականությունը կրթության մեջ և կրթության միջոցով» համաժողովին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է. ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային երեք հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է հարցման կարգով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ հայտնելով իր դիրքորոշումը՝ կապված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից կենտրոնի լուծարման վերաբերյալ քննարկումների հետ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: