ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյին և Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությանը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ ՆՈՐ ԱՌԱՐԿԱ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվում էին «Սոցիալական աշխատանք երիտասարդների հետ» առարկայի ներդրման համար անհրաժեշտ մոդուլները և դասախոսության թեմաները:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ ԵՊՀ պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական ամենամեծ և իր ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է: Համալսարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ թանգարանը համալրվել է համալսարանին վերաբերող բազմաթիվ նյութերով (լուսանկարներ, անձնական իրեր, արժեքավոր փաստաթղթեր, ԵՊՀ դասախոսների հուշեր, կերպարվեստի գործեր, ԵՊՀ երախտավորների դիմանկարներ, ընծայագրերով գրքեր): Այդ մասին ysu.am-ին տեղեկացրեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը:
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՄ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ» թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից:
«ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ԻՄԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է». ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր կայացավ ադրբեջաներենի դասընթացի մեկնարկը:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2»-Ը Ապրիլի 12-14-ը Ծաղկաձորի «Համալսարանական» ուսումնաարտադրական բազայում անցկացվեց Փիլիսոփայական և հոգեբանական գիտահետազոտական 2-րդ ճամբարը, որին մասնակցում էին ԵՊՀ ուսանողներ և դասախոսներ:
«ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԱՆԻՔԴ ԱՄՈՒՐ Է ԼԻՆՈՒՄ, ԻՍԿ ՈՐՔԱՆ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ, ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՎԵՐՆԱՇԵՆՔԸ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը կյանքի ընկերուհուն հանդիպել է ԵՊՀ-ում՝ այն լսարանում, որտեղ մեկնարկել էր իր ուսանողական կյանքը:
ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՍԵՎ ԽՈՌՈՉԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ Այս տարվա ապրիլի 10-ն այսուհետ գիտության համար շատ կարևոր օր է լինելու, քանի որ հենց այս օրը մարդկությունն ունեցավ իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ ստացվեց գերհսկա Սև խոռոչի ակկրեցիոն սկավառակի իրական պատկերը։
ԱՅՍՕՐ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցում այսօր տեղի ունեցավ Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, ամբիոնի ասպիրանտուրայի հայցորդ Տիգրան Պետրոսյանը, ՖԳՀԻ-ի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը: