ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում այսօր տեղի ունեցավ հանդիպում Լիտվայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Իզոլդա Բրիչկովսկու և դեսպանության երկրորդ քարտուղար Յոմանտաս Պաբիռժիսի հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:
«ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՐԴԸ ԴԵՌ ՄԱՐԴ ՉԷՐ». ԱՐԱ ԱԹԱՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Հավերժությունից դեպի ժամանակ (Հին Եգիպտոսից դեպի Հին Հունաստան)» խորագրով դասախոսությունների շարք, որը տևելու է երկու օր: Բանախոսն էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, արվեստաբան Արա Աթայանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ -2019»-Ի 1-ԻՆ ՓՈՒԼԸ Երևանի պետական համալսարանում այսօր իրենց գիտելիքները փորձարկելու էին եկել 747 դպրոցականներ։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են մարտի 13-15-ը Երևանում տեղի ունեցած «English-Speaking Union» միջազգային կազմակերպության ամենամյա հրապարակախոսական մրցույթին (Հայաստանի մասնաճյուղն է «Shakespeare Club English-Speaking Association»):
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհիներ Վիկտորյա Հակոբջանյանը և Տաթև Մարտիրոսյանը փետրվարի 15-18-ը մասնակցել են Կիևում տեղի ունեցած «Ես հասարակական գործիչ եմ» խորագրով սեմինարին:
Ապօրինի հարստացումը և անմեղության կանխավարկածը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն մարտի 13-ին կազմակերպել էր ակադեմիական բաց քննարկում՝ «Ապօրինի հարստացումը և անմեղության կանխավարկածը» խորագրով:
Գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները Մարտի 12-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները» խորագիրը կրող սեմինար, որ վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ի.գ.թ. ասիստենտ պրն. Վահագն Գրիգորյանը:
Հայցի ապահովման ինստիտուտի առանձնահատկությունները Մարտի 6-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Հայցի ապահովման ինստիտուտի առանձնահատկությունները» թեմայով:
ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՏԻԵԶԵՐՔ ԿԹՌՉԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՆԱՆՑԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԽՈՒՄԲԸ Պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է թռչելու միայն կանանցից կազմված խումբը: