ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ ԿՐՈՆ ԵՎ ՊԱՀԼԱՎԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՌՈՒԲԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ «Պահլավական ուսումնասիրություններ» մենագրության հեղինակն Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոս Ռուբեն Նիկողոսյանն է։ Գրքի առանցքային թեմաներն են Զրադաշտի կրոնը և այդ կրոնի հետևորդների կողմից ստեղծված միջնադարյան գրականությունը, որի անվամբ էլ աշխատությունը կոչվել է «պահլավական»:
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ․ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ՞, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Մինչ աշխարհը քննարկում է՝ արդյոք օգտակար են ԳՄՕ մթերքները, չինացի պրոֆեսոր Հե Ցզյանկույը ստեղծել է գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ։
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը:
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ստացել են ծանուցումներ առ այն, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման (գործունեության դադարեցման), աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով:
ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ կոսմոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և նրա գործընկերների հետազոտությունները միջազգային պարբերականների ուշադրության կենտրոնում են:
ՓԱԽՍՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ. «WHATSAPP»-Ը՝ ՄԻՋՈՑ, ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԹԵՄԱ Ազգությամբ քուրդ գրող Բեհրուազ Բուչանին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է փախստականների համար նախատեսված Նոր Գվենիայի ճամբարում: Հունվարի 31-ին նա արժանացել է «Վիկտորիա» գրական մրցանակին, որն ամենակարևոր գրական մրցանակներից է Ավստրալիայում:
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՊՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի կողմից ներկայացրած «InAs-InSb-InP նյութական համակարգում կոնաձև և էլիպսարդաձև քվանտային կետերի և կղզյակների աճեցում և դրանց էլեկտրաֆիզիկական, մագնիսական ու օպտոէլեկտրոնային հատկությունների հետազոտում» գիտական ծրագիրը:
«ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԱՊՐԵԼ ԵՆՔ ԽԱՂԱՂ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՃԻՇՏ Է, ԵՂԵԼ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ ԴՐԱՆՔ ՈՉԻՆՉ ԵՆ ՄԻԱՍԻՆ ԱՊՐԱԾ ՄԵՐ ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԱԼՎԻՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ Համալսարանական պատմությունների հերոսներն այս անգամ Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Իսրայելյանը և Արևելագիտության ֆակուլտետի դեկանատի օպերատոր Ալվինա Կոստանյանն են:
«ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ». ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը և Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանն այսօր այցելեցին Երևանի թիվ 198 ավագ դպրոց:
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՆՇՎԱԾ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենաէական փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Սակայն ավելի քան արտառոց է այն, որ մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա: