ԵՊՀ-ն՝ ի նպաստ հայ-ֆրանսիական գիտակրթական կապերի ամրապնդման Համալսարանը, կարևորելով միջազգային համագործակցության ընդլայնումը, օտարերկրյա ուսանողներին պարբերաբար ներգրավում է կրթական ծրագրերում և ապահովում ուսուցման համար նպաստավոր պայմաններ։ Ֆրանսիացի Բեատրիս Մարիե Ռիվերոնն ընտրել է ԵՊՀ-ն՝ իր գիտելիքները հարստացնելու ու մասնագիտական գործունեության հիմքերն ամուր դնելու համար։
ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը՝ շարժիչ ուժ Երևանի պետական համալսարանն առաջնորդվում է զարգացման ռազմավարական ծրագրով, որը նպատակ ունի ապահովելու միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտահենք կրթական ծրագրերի իրականացում և գիտական հետազոտությունների կատարում:
ԵՊՀ է այցելել Լիլի համալսարանի պրոֆեսորը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Լիլի (Ֆրանսիա) համալսարանի պրոֆեսոր Տարիել Դանիելյանի հետ հանդիպում, որի ժամանակ պրոֆեսորը ներկայացրեց «Էրազմուս+»-ի շրջանակում երկու համալսարանների գործակցությանն առնչվող ծրագրերն ու հնարավորությունները:
ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, նպատակ ունենալով շարունակաբար զարգացնելու գիտահետազոտական ուղղությունը, կատարում են նորարարական հետազոտություններ՝ գիտական հոդվածներ հրապարակելով բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում։
«Գիտությամբ զբաղվելը կենսակերպ է»․ ԵՊՀ ասպիրանտ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը կատարում է «Կենսաէներգետիկ բնութագրերի դերը մանրէների մետաղակայունության մեխանիզմներում» թեմայով գիտական ուսումնասիրություն։ Նա հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները՝ ԵՊՀ-ում Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության «Գլոբալ ուսուցումների լաբորատորիաների» (GTL) ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողներ Ժան-Բատիստ Սեբին, Թեյլոր Քոնլի Փիլանը և Քրիստինա Ժանեթ Վորնդրանը դասավանդել են երեք տարբեր առարկաներ և անցկացրել սեմինարներ։
ԵՊՀ-ն աջակցելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կրթության որակի բարձրացմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ կազմակերպելու ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և զարգացնելու նրանց մասնագիտական ու մանկավարժական կարողությունները։
ԵՊՀ-ում կիրառվում են գիտահետազոտական նոր մեթոդներ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանը երկամսյա վերապատրաստում է անցել Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի (ԱՄՆ) Նայթի անվան սիրտ-անոթային ինստիտուտի լաբորատորիայում` պրոֆեսոր Ալինա Մալոյանի ղեկավարությամբ։
ԵՊՀ թիմը` Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի հաղթող ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի արդյունքում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:
ԵՊՀ-ն առաջին անգամ ընդգրկվել է «Times Higher Education»-ի՝ համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում «Times Higher Education»-ը ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը՝ կարևորելով հետազոտական առաքելությունը։