ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ 20% ԶԵՂՉ «PERSONAL BRANDING» ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ Մայիսի 19-ին Միկա մարզահամալիրում տեղի կունենա «Personal Branding Forum-2018»-ը (PBF):
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ում մայիսի 21-ից 25-ը մաթեմատիկոս ուսանողների համար կանցկացվի հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոց: Այն իրականացվելու է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ:
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ Այսօր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ ԾՆՈՒՆԴ Է ԱՌԵԼ ՄԱՐԴՈՒ, ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏԾՈ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ». ՖՐԱՆՉԵՍԿՈ ԱՆՅՈԼԻ Իտալիայի Տրենտո քաղաքում ապրող և դասավանդող Ֆրանչեսկո Անյոլին իր «Հետաքննություն Քրիստոնեության մասին» գրքում, վերլուծելով համալսարանների դերն ու նշանակությունը մարդկության զարգացման գործընթացում, գրում է. «Համալսարանը քաղաքակրթության պատմության մեջ մի հստակ, օրիգինալ երևույթ է՝ միջնադարյան ամբողջ հասարակության մտքի աներևակայական թռիչքի արդյունքը: Հենց դա է վկայում այն, որ 1600 թ.-ին աշխարհում գործող համալսարանների թիվը հատում էր 100-ի սահմանը»:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 99 ՏԱՐԵԿԱՆ Է. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ 1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդն ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ պատմական որոշումը: Ստեղծվելով ծանր ու դժվարին ժամանակներում՝ համալսարանը դարձավ մեր ժողովրդի ոգեղեն փարոսը, հույսն ու անուրջը: Համալսարանի հիմնադրումով նաև հայ ժողովուրդը պատասխանեց ճակատագրին՝ ջարդին, եղեռնին ու ավերումին հակադրելով իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին:
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Ռոման Կարապետյանը:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բժշկական էթիկան Ֆեմիդայի կշեռքին» խորագրով քննարկում՝ ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողների մասնակցությամբ:
ԵՊՀ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ. ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՂԱԼՅԱՆ ԵՎ ԼԻԱ ՕՍԻՊՅԱՆ Երևանի պետական համալսարանը իր հիմնադրման օրվանից դարձել է մեր պատմության շրջադարձային իրադարձությունների լուռ վկան, կրթել է Առաջին Հանրապետության նորանկախ սերնդին, սովետական երիտասարդությանը, Երրորդ Հանրապետության քաղաքացիներին:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ, ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԷՐ Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ «PETRI SOFIA» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարիա Պետրոսյանը մասնակցել է «PETRI Sofia»-ի կողմից կազմակերպված ամենամյա միջազգային դպրոցին, որն անցկացվել է ապրիլի 18-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մարիան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին: