Սյունիքի պատմական Արևիք (Մեղրի) գավառի պատմամշակութային ժառանգությունն ու հարևան երկրների հետ միջմշակութային կապերը՝ գիտնականների հետազոտության առանցքում Ս.թ. նոյեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին գիտնականներ ու գիտաշխատողներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:
«Համահայկական գիտաժողով-2023»-ը՝ գիտության տարբեր ճյուղերի հատման կետ Նոյեմբերի 17-22-ը ԵՊՀ-ում անցկացվում է «Համահայկական գիտաժողով-2023»-ը, որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների ու համալսարանների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի ներկան ու ապագան եք, մեր համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։
Հաստատվեց «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ նիստը Օրակարգային ու ընթացիկ հարցերով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համալսարանական նոր անդամ, հաստատվեցին ուսումնական գործընթացին առնչվող առաջարկություններ, հրատարակության երաշխավորվեց ներկայացված հանդեսը։
Գիտական համագործակցություն Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսորի հետ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում «H2-փոխակերպող կենսակատալիզատորները և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ հրավիրյալ դասախոս, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Լենցը:
ԵՊՀ-ում հրատարակվել է խորհրդահայ մշակույթին առնչվող գիտական հոդվածների ժողովածու ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած «Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
ԵՊՀ աղջիկների թիմը ճանաչվել է ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնության հաղթող Ս.թ. նոյեմբերի 6-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի միջբուհական առաջնությունը:
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվեց ԵՊՀ-ում Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարում ԵՊՀ-ում: Նրա գիտական աշխատանքի ղեկավար, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ասպիրանտի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ կատարած այցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ։
Ամփոփվեցին ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի արդյունքները ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագրեր:
Գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը մեծ գրականագետի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։