ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտական խումբն ուսումնասիրում է «Ժամանակակից էկոլոգիապես առավել անվտանգ կենցաղային քիմիական միջոցների, տեխնիկական սպասարկման միջոցների արդյունավետ արտադրական տեխնոլոգիաների մշակում և ներդնում» գիտական թեման:
«ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՆԴԱԴԱՐ ԿՐԹՎԵԼՈՒ ՇՆՈՐՀԻՎ». ՄԱՐԻԱՄ ՏԱՇՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ուսումնասիրվում են աշխարհն ու այնտեղ կատարվող իրողությունները: Դրանք գիտականորեն հետազոտելու ձգտումն էլ մեծաթիվ դիմորդների ուղղորդում է դեպի համալսարան:
ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Կյանք և գիտություն․ միլիարդավոր տարիներ գիսաստղերի և աստերոիդների բախումների հետևանքով Երկիր մոլորակի վրա բավարար քանակությամբ ջրի և ածխածնի հիմքով մոլեկուլներ չեն եղել, ինչի պատճառով էլ կյանք գոյություն չի ունեցել։ Երկրի վրա առաջին բրածոները թվագրվում են 3,5 մլրդ տարի առաջվան, սակայն կան գիտական ապացույցներ, որ կենսաբանական ակտիվությունը տեղի է ունեցել ավելի վաղ։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:
ԳԱՂԱՓԱՐԸ ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ուսանողներին ներկայացրեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մանրամասները:
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱԿԱՅԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԲԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ». ՐԱՖՖԻ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ -Էմանուել Շարպենտիե, գենոմային խմբագրման հեշտ հասանելիությունն ի՞նչ ռիսկեր է առաջ բերում։ Այս հարցն ամիսներ առաջ Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպետիեին տվեց մի ուսանող՝ մյուս ներկաների մոտ ևս առաջացնելով պատասխանն իմանալու ցանկություն: Գիտնականի դեմքի արտահայտությունն այդ ժամանակ հուշեց, որ հիացած է տղայի մտածողությամբ:
ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի և Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում անցկացվում են բարձր էներգիաների ֆիզիկային նվիրված դասախոսություններ։
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ». ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Այսօր ԵՊՀ-ի, Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (ՀԿՏԿ) ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, միևնույն ժամանակ՝ դրա շրջանակում ԵՊՀ-ի ու ՄՀԻ հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության երկկողմ պայմանագիր՝ համատեղ իրականացնելու «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը։
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԳԱԶԱԶԳԱՅՈՒՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում, ի թիվս այլ գիտափորձերի, սինթեզվում են նաև գազազգայուն նանոկառուցվածքներ, որոնք գրանցում են մթնոլորտում պայթյունավտանգ, թունավոր և վտանգավոր գազերի ցածր կոնցենտրացիաներ: