ԻՏԱԼԱՑԻ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԲԱՆԱԽՈՍԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Նուկլեոպեպտիդների աշխարհի նոր պատկերացում. նուկլեոամինաթթուների և նուկլեոպեպտիդների սինթեզ, հատկություններ և կիրառություն» թեմայով դասախոսություն է ներկայացրել Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտի գիտաշխատող, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր Ջիովանի Ռովիելոն:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մեկնարկել է «Learning by Doing» ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է «Հայցադիմումների ու միջնորդությունների կազմման հմտություններ» խորագրով դասախոսություն:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը:
ԿԱՅԱՑԱՎ «YSU BAND»-Ի ՍՊԱՍՎԱԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ «YSU Band»-ն այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հանդես կգա մենահամերգով։ Այդ համատեքստում այսօր կայացավ մեկնարկային մենահամերգը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Ֆիլմը, որն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում, նվիրված է հայազգի գիտնական, գրող, ծովակալ, ռազմագետ, զինհրամանատար Հովհաննես Իսակովի կյանքին և գործունեությանը, հատկապես Հայրենական պատերազմին նրա անմիջական մասնակցությանը և դերակատարմանը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում շվեդական «Evolution Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին՝ ինչ հնարավորություններ և առավելություններ ունեն ԵՊՀ ուսանողներն ընկերությունում աշխատելու և պրակտիկա անցնելու տեսանկյունից։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎ Է ՆԵՐԴՐՎՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «PRO EXTOUR» ՆԱԽԱԳԾԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախորդ երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նախագծի շրջանակում կազմակերպված ծրագրերի, այդ թվում՝ ամառային դպրոցների արդյունքները, ինչպես նաև Վառնայում կայացած բիզնես ֆորումի մասնակից գործընկեր ձեռնարկությունների փորձը:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ ՍՏԱՑԱՆ Երևանի Դ. Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ՝ զարգացնելու իրենց պատկերացումները՝ կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնելու բնության մեջ և մարդու կյանքում կենդանի օրգանիզմների դերի և նշանակության մասին գիտելիքները:
ԳԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԵՊՀ ՍԹԵՄ ԴՊՐՈՑ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԽ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Օրակարգային 14 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ, ի թիվս տարբեր որոշումների, շնորհվել են դոցենտի գիտական կոչումներ, հաստատվել են կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների կանոնադրություններ ու ներկայացվել մի շարք գործընթացների արդյունքներ։ Բացի դրանից՝ ԳԽ-ն հաստատել է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց» ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ նախագիծը ՀԽ հաստատմանը ներկայացնելու որոշումը։