ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ուսանողներն ունկնդրեցին «Քաղաքացիական հասարակության ձևավորման առանձնահատկությունները անկախության տարիներին» խորագրով դասախոսություն, որին հաջորդեց ընդգրկուն քննարկում՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների ստեղծման և զարգացման ուղիների վերաբերյալ:
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Մեկնարկեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած՝ շաբաթական երկանգամյա ձևաչափով անցկացվող անգլերենի ակումբի դասընթացները, որոնց ժամանակ ուսանողները հաղորդակցության, քննարկումների ու խաղերի միջոցով կզարգացնեն իրենց բանավոր խոսքը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 125-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով եռօրյա գիտաժողովի երկրորդ նիստը:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Աշխատանքի հնարավորություն «ԲՐԵՎԻՍ» ընկերությունում» խորագրով։
ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ դատական նիստերի դահլիճում իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Բանավեճի առաջնության՝ «ՀՀ-ի անցումը կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին արդարացված է» խորագրով խաղ-մրցույթը:
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱԶՄՈՒՄ Է «ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի և Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր, որի շրջանակում ֆակուլտետի ուսանող Էլեն Միրաքյանն աշխատանքի է անցել «Մխիթարեան նախակրթարան» զարգացման կենտրոնում: Էլենի հետ զրուցել ենք ներկայիս գործունեության, ԵՊՀ-ի տված կրթության ու ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ «Ձեր կարիերայի հնարավորությունները «էվենտՏուրա» ընկերությունում» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված հանդիպում-քննարկում, որի ընթացքում ցուցադրվեց «Ապրեցե՛ք երկար» ֆիլմը:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվեցին հասարակական լսումներ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորած «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրները և կարգավորման ուղիները» թեմայի շրջանակում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով քննարկում, որի շրջանակում ներկայացվեցին «Էրազմուս+» ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ինչպես նաև բարձրաձայնվեցին ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները։