Նոր մեթոդների կիրառումը՝ մշակաբույսերի դիմադրողականության բարձրացման նախապայման ՀՀ հողերի աղակալումը, երաշտը բացասաբար են անդրադառնում մշակաբույսերի, մասնավորապես ցորենի, գարու, ձիթենու աճի վրա, մինչդեռ գյուղատնտեսական ավանդական մեթոդներն անարդյունավետ են բնապահպանական այս մարտահրավերներին դիմակայելու համար: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանի ուսումնասիրության տիրույթում մշակաբույսերի դիմացկունությունը բարձրացնելու այլընտրանքային ուղիներն են:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025-2030 թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը և ընտրել Իջևանի մասնաճյուղի նոր տնօրենին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ․ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։
Միխայիլ Պիոտրովսկուն շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը Գիտական խորհրդի որոշմամբ Միխայիլ Պիոտրովսկուն Սանկտ Պետերբուրգում շնորհել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփեց 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ Ուսանողական գիտական ընկերության 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը, որի շրջանակում ներկայացվեցին կառույցի գրանցած հաջողությունները, իսկ ակտիվ գործունեություն ծավալած ՈՒԳԸ անդամներն արժանացան պատվոգրերի:
Քննադատական մտածողության և մեդիագրագիտության հմտությունները զարգացնելու նոր հնարավորություններ ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ուսանողների քննադատական մտածողության և մեդիագրագիտության զարգացմանը՝ համատեղելով ժամանակակից կրթության պահանջներն ու աշխարհի առաջատար փորձը: Այս նպատակով համալսարանում ներդրվել են միջգիտակարգային դասընթացներ, որոնք ուղղված են գիտելիքների խորացմանը և հմտությունների կատարելագործմանը վերոնշյալ ոլորտներում։
Գերմանական ASIIN գործակալությունը ևս 5 տարով երկարաձգել է ԵՊՀ 4 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը Երևանի պետական համալսարանը մշտապես ձգտում է տրամադրելու միջազգային պահանջներին համահունչ որակյալ կրթություն՝ բարձրացնելով ուսանողների մրցունակությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Այդ մասին է վկայում գերմանական ASIIN միջազգային գործակալության կողմից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման երկարաձգումը ևս 5 տարով։
«Համալսարանը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու»․ ԵՊՀ ուսանող Աշոտ Լաչինյան Աշոտ Լաչինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և յուրահատուկ մտածելակերպով։ ԵՊՀ-ում ուսումնառությանը զուգահեռ՝ նա ոչ միայն մասնակցում է գիտական միջոցառումների, այլև փորձում է իր գիտելիքները գործնականում կիրառել տարբեր ոլորտներում։ Աշոտը համոզված է, որ իր գիտական հետազոտությունները կարող են նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, իսկ համալսարանում ստացած կրթությունն ու գիտելիքները՝ լինել ամուր հենասյուն որակյալ և մրցունակ մասնագետ դառնալու համար։
Նոր հետազոտություն՝ ուղղված ՀՀ-ում հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի ուսումնասիրությանը Ներկայում աշխարհը շարունակաբար բախվում է առողջապահական համընդհանուր մարտահրավերների, որոնց թվում է նաև չվող թռչունների միջոցով մարդկանց և կենդանիների շրջանում տարբեր հիվանդությունների տարածումը։ ՀՀ-ում մակաբույծների տեղափոխման, հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի վերաբերյալ հետազոտություն է կատարում ԵՊՀ ասպիրանտ Մանան Ասիկյանը։
Բրոնզ-երկաթեդարյան ծիսական լանդշաֆտի մոդելավորումը՝ նոր գործիքների կիրառմամբ ԵՊՀ պատմության ֆակուլտետի hնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ու նույն ամբիոնի դոցենտ Արտակ Գնունու գիտական խմբի հետազոտության տիրույթում է ծիսական աշխարհագրությունը: Նրանք բացահայտելու են բնական և մարդածին գործոնները՝ ծիսական շրջանի ձևավորման գործընթացում:
Ամփոփվեցին ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի արդյունքները Ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ռուսաց լեզվի համալսարանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն էր ընձեռվել բակալավրիատի կրթական ծրագրի առաջին կուրսն ավարտած ուսանողներին՝ բացառությամբ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների: