ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՀԱՂԹՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՉ-ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ» ՈԼՈՐՏՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտներ Մերի Իսկանդարյանը և Լիանա Վանյանն «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում արժանացել են դրամաշնորհի։
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ԵՊՀ ԿԵՆՍԱՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ի ներկայացրած «Բուսական ծագմամբ միացությունների ներուժը սննդի և կերերի արտադրության կոնսերվանտների և նոր կենսաբանորեն ակտիվ հավելումների մշակման ոլորտում» գիտական թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է, ԵԹԵ ԿԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ԿԱՆ ՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՈՒՄ». ԱՄԱԼԻԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԵՊՀ ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանն արդեն ավելի քան 30 տարի աշխատում է Մայր բուհում: Համալսարանին, գործին ու գործընկերներին նվիրված տիկին Գալստյանը երկար տարիների բազմավաստակ աշխատանքի համար 2019 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով: Նրա կարծիքով, յուրաքանչյուր գործի հիմքում պետք է սերը լինի, իսկ Մայր բուհի ջերմությունն էլ զգալու համար պետք է նվիրվել ու զգալ համալսարանական ոգին: Ա. Գալստյանի հետ զրուցել ենք համալսարանական գործունեության, ի հայտ եկած դժվարությունների, ընտանիքի և այլ թեմաների մասին:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի փակման արարողությունը:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
«ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՍՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԾՈՒՄ ԱՅԴ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ». ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ համաշխարհային տոնացույցում ավելացվել է ևս մեկ օր՝ Փիլիսոփայության օրը, որը նշվում է նոյեմբերի 3-րդ հինգշաբթին: Ամեն տարի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում նշվում է Փիլիսոփայության մասնագիտական օրը՝ ընդգծելով դրա կարևորությունը յուրաքանչյուր անհատի ու ընդհանրապես մարդկության կյանքում:
ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է Ուսանողների միջազգային օրը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՝ «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՊՀ ուսանող Գարիկ Պետրոսյանը հաղթող է ճանաչվել գլխավոր մրցանակ «Գրան պրի» անվանակարգում:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ԵՐԿՐՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ Հոկտեմբերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է ավանդական դարձած «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» խորագրով II միջազգային կոնգրեսը։