ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԵՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է 2018 թվականի հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում հրապարակված «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդվածում առկա մեղադրանքների ու զրպարտության համար ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի հայցը:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԻՆԳ ՀԱՎԱԿՆՈՐԴ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ Երևանի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը «Պատմություն» առարկայից:
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Ysu.am-ը զրուցել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունու հետ «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեության և Ֆրանկֆուրտում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողովի մասին:
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ի և «Արմենիա» ապահովագրական ընկերության միջև կնքվել է ԵՊՀ աշխատողների առողջության ապահովագրության պայմանագիր, որը գործում է մարտի 2-ից:
ԵՊՀ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԵՑ ՀԱՎԱԿՆՈՐԴ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 68 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ԻՄ տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մտավախություն ունենալով, որ այն կարող է շարունակվել, որոշել է իրականացնել հեռավար ուսուցում։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (LՐԱՑՎԱԾ) Մարտի 2-8-ը ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցվելու է:
«ՓԱՍՏԱՐԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ- ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել դասախոսություն «Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունն Արցախյան հակամարտության համատեքստում» թեմայով, որը վարում էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: