ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ուսումնական և գիտական ոլորտներում ամրապնդելու սերտ կապերը:
ԱՎԵՏԵԼՈՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ․ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր տոնում էին ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։
ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՄԵՐ ՀԱՅԵՐԵՆԸ Հայերենի ոճի, նրբագեղության, մեղեդայնության մասին խոսում են ոչ միայն Հայաստանում և հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցները, այլև օտարերկրացիները, որոնք, զմայլված ու հիացած մեր լեզվով, փորձում են սովորել այն ու հնչեցնել այնպես, ինչպես մեր՝ հայերիս շուրթերից է հնչում: Ysu.am-ը փորձել է պարզել ԵՊՀ-ում հայերեն սովորող օտարերկրացիներից՝ ինչպիսին է մեր լեզուն և ինչպես է հնչում նրանց շուրթերից:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի 2019 թվականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.3 (29), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.4 (30) հատորների շնորհանդեսը:
5 ԳԻՐՔ ԵՎ ՖԻԼՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱՆ ԵՎ ԴԻՏԵՆ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ. ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ Տարբեր մասնագիտությունների մասին պատմող գրքերն ու ֆիլմերը բազմաթիվ են, բայց քիչ են այն ֆիլմերն ու գրքերը, որոնք ոգևորում են ընթերցողին և դիտողին, թերևս, գաղտնիորեն ու նրբորեն փոխանցում մասնագիտական գաղտնիքները, նուրբ անցումներով կերտում մասնագիտական այնպիսի կերպար, որը փորձում է դառնալ լավագույնը՝ իր ճանապարհին հայտնված բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով:
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՀԱՏ ՀԻՄՔՆ Է ԱԶԳԱՅԻՆԻ». ՊՅՈՏՐ ՕՍԿՈԼԿՈՎ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր «Էթնիկությունը և ազգայնականությունը ժամանակակից աշխարհում» («Этничность и национализм в современном мире») հրապարակային դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայի պետական ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Պյոտր Օսկոլկովը:
«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐՈՎ ԻՆՔՆ ԱՊՐՈՒՄ Է». «MBG HOSPITALITY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հայկական բիզնեսի տարածված սխալները» թեմայով վարպետության դաս է անցկացրել «MBG Hospitality» ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանը:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԵՊՀ պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել «Միջազգային և եվրոպական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: