ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՓՈՔՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներին։
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր «Արևելագետները՝ Արևելագիտականում» դասախոսությունների շարքի շրջանակում հյուրընկալեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին:
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ղեկավարին կառավարելու հմտությունները» խորագրով դասընթաց «Beeline»-ի հայաստանյան գրասենյակում:
«ՁԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ». ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ «Erasmus+» ծրագրի շրջանակում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնն այս օրերին հյուրընկալում է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Էուխենիո Լուխանին:
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
«ԱՆՀԱՏԻՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՄՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՁԳՏՈՒՄԸ, ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ՕՐ ԶԱՐԳԱՆԱԼ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով բնագիտական ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը։ ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
ԿԱՐԵԼԻ Է ԱՐԴՅՈ՞Ք ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՍՏԻ Այսօր ապրիլի մեկն է՝ Ծիծաղի օրը, որը նշվում է ամբողջ աշխարհում: Ապրիլի մեկին զվարճանալու նպատակով ընդունված է կատակել հարազատների ու ծանոթների հետ։ Կատակը որոշակի սուտ է ենթադրում, որը, եթե այս դեպքում ներելի է, ուրիշ դեպքերում խիստ դատապարտվում է։
ԱՅՑ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ ԵՊՀ պատմության և եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց այց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն:
Ծանոթացում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործունեության հետ Մարտի 4-19-ի ընթացքում ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ոևսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ֆակուլտետի միջանցքում ՈՒԳԸ անկյուն էր ստեղծվել` ուսանողներին կառույցի վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու համար:
ԱՅՑ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Փետրվարի 27-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողները այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: