Բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված կոնֆերանս ԵՊՀ-ում ԵՊՀ-ում կայացավ թուրքմենական գրականության դասական գրող, հայտնի բանաստեղծ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որի ժամանակ հայ և թուրքմեն պրոֆեսորները ներկայացրին գրողի կյանքին, ստեղծագործական ուղուն և ոճին առնչվող հետաքրքիր փաստեր։
ԵՊՀ թիմը՝ միջբուհական դատախաղ-մրցույթի հաղթող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն առևտրային արբիտրաժին նվիրված 10-րդ դատախաղից վերադարձել են հաղթական գավաթով: Նմանօրինակ դատախաղերում սա ֆակուլտետի արդեն 4-րդ հաղթանակն է տարեսկզբից:
Գիտական հետազոտություններ՝ միտված որոշ դեղերի ցրման և յուրացման համակարգերի կատարելագործմանը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հետազոտողները ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և արտերկրի հետազոտողների հետ միասին հրապարակել են երեք գիտական հոդված Q1 վարկանիշ ունեցող միջազգային հանդեսում։ Հոդվածների հիմնական նպատակն է խթանել քիմիական արտադրության, դեղագործության ու կենսաբժշկության ոլորտների զարգացումը։
ԵՊՀ-ում կայացավ Պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցեցին դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 115 աշակերտներ ՀՀ 10 մարզերից և Երևանից։ Նրանցից 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ն կպարգևատրի դիպլոմներով և կրթաթոշակներով, 18-ին՝ գովասանագրերով:
«Ներառումը արվեստի միջոցով». ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային եռօրյա գիտաժողովը Գիտաժողովի նպատակն է արվեստի միջոցով վերհանել և քննարկել տեսական և գործնական մի շարք հիմնահարցեր։
Երիտասարդ հետազոտողների ասոցիացիան կնպաստի ուսանողների հետազոտությունների որակի բարձրացմանը ԵՊՀ-ում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ ազդարարվեց Երիտասարդ հետազոտողների ասոցիացիայի գործունեության մեկնարկը։
ԵՊՀ պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ինդոնեզիայի Հանրապետություն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և նույն ամբիոնի ասիստենտ Նաիրա Սահակյանն աշխատանքային այցով գտնվում են Ինդոնեզիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցել են «Իսլամը և քրիստոնեությունը Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում. Հայաստանի և Ինդոնեզիայի դեպքերը» խորագրով միջազգային գիտաժողովին։
Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի ամփոփումը ԵՊՀ-ում Քիմիայի օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 91 աշակերտներից 6-ն արժանացել են առաջին, 7-ը՝ երկրորդ, 17-ը՝ երրորդ կարգի մրցանակների, ինչպես նաև 15 աշակերտներ պարգևատրվել են հատուկ մրցանակներով, 21-ը՝ գովասանագրերով։
Քովիդ-19-ի փորձառությունը Հայաստանում. ԵՊՀ-ում տեղի ունեցավ կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել «Քովիդ-19-ի փորձառությունը Հայաստանում. արձագանքը և հոգեբանական հետևանքները» կոլեկտիվ մենագրությունը, որտեղ անդրադարձ է կատարվել Քովիդ-19-ի պայմաններում հոգեբանական բարեկեցության հիմնախնդրին, ցույց տրվել առողջության պահպանմանն ուղղված համոզմունքների և կանխարգելող, օգնող վարքաձևերի պայմանավորող նշանակությունը վերջինիս համար:
Ծրագրային նոր փաթեթ՝ ի նպաստ քիմիայի հաշվողական ուղղության զարգացմանը ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում կներդրվի նոր՝ «Gaussian 16» ծրագիրը, որի միջոցով ստեղծվող վիրտուալ լաբորատորիան գիտնականներին հնարավորություն կտա ավելի կարճ ժամանակահատվածում ստանալու գիտական արդյունք, իսկ ուսանողներին՝ առավել մանրամասն ու պատկերավոր տեսնելու ատոմների, մոլեկուլների փոխազդեցությունը, ինչը տեսանելի չէ գիտափորձերի ժամանակ։