ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Հոսեին Թաբաթաբային՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնին մասնագիտական գրքեր նվիրելու և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպելու նպատակով:
ՔԵՄԲՐԻՋԻ ԵՎ ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպում է դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանողներ մեկ կիսամյակում ամրապնդելու են իրենց՝ իրանագիտության ոլորտի և պարսկերենի գիտելիքները:
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՌՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում մեկնարկեց «Իրազեկում. կենսաբանության հնարավորությունները» խորագրով եռօրյա աշխատաժողովը, որի նպատակն է ուսանողների շրջանում բարձրացնել մանրէաբանության վերաբերյալ իրազեկվածությանը:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՏԵՐԻՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ Կատերինա Ալթունյանը ԵՊՀ երիտասարդ դասախոս է՝ դասավանդման գրեթե 10 տարվա փորձով։ Դասախոսում է ոչ միայն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այլև մասնավոր բուհերում, բանախոսություններով հանդես է գալիս ոչ ֆորմալ դասընթացներում։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները նոյեմբերի 11-13-ը մասնակցել են ՄԱԿ-ի` փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կազմակերպած «Փախստականների իրավունք» խորագրով 11-րդ դպրոցին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ:
«ԵՊՀ-Ն ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽԱՐԻՍԽՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է». ՄԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մանե Մարտիրոսյանը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրում: Նրա հետ զրուցել ենք համալսարանի և մասնագիտությունների ընտրության, ստացած գիտելիքների, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ՝ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնությունում ԵՊՀ հավաքական թիմը երկրորդ խաղում գրանցել է հաղթանակ։
ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում ներկայացվեցին Գևորգ Արշակյանի անվան դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունների, ինչպես նաև ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովի արդյունքները: Հաղթող մասնակիցն արժանացավ դրամական պարգևի:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ Արցախի պետական համալսարանի ուսանողներն առցանց ձևաչափով մասնակցում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կարդացվող դասախոսություններին:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կրթության որակի բարելավման, ուսանողների գործնական հմտությունների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով շարունակաբար իրականացվում են բարեփոխումներ: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի ներդրվել է կրթության կազմակերպման ժամանակակից նոր ձևաչափ՝ «Պրակտիկում» անվանմամբ, ինչպես նաև հիմնադրվում է փորձարարական հեռուստաընկերություն: