Նոր մշակույթ, լեզու, հմտություններ և ծանոթություններ․ ԵՊՀ ուսանողը պատմում է Լեհաստանում ստացած կրթության մասին Արտասահմանում ուսանելը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Շուշան Արևշատյանի համար դարձավ կարևոր փորձառություն։ 2024/2025 ուստարվա առաջին կիսամյակում նա ուսումնառել է Պոմերանիայի համալսարանում (Լեհաստան)՝ հնարավորություն ունենալով ձեռք բերելու մասնագիտական նոր հմտություններ, դառնալու ինքնուրույն և բացահայտելու ինքն իրեն։
Նոր բացահայտումների ճանապարհին․ ԵՊՀ ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը վերապատրաստվում է Գերմանիայում Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը բավական տարածված խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Նոր հակաբիոտիկների համար հուսալի աղբյուր են համարվում բույսերը։ Նպատակ ունենալով հետազոտելու բջջային մակարդակում կայունության դեմ բույսերի պայքարի մեխանիզմները՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը մեկնել է Բոխումի Ռուհրի համալսարան (Գերմանիա)՝ կատարելու հետազոտություններ և ձեռք բերելու նոր հմտություններ։
Ավանդականից դեպի նորարարություն. ինչպես են ԵՊՀ գիտնականները փոխում նանոտեխնոլոգիան Երևանի պետական համալսարանում կատարվում է նորարարական հետազոտություն, որը նպատակ ունի ստանալու էկոլոգիապես անվտանգ նանոմասնիկներ՝ հիմնված սպիրուլինայից (ցիանոբակտերիա) ստացված կենսաբանական բաղադրիչների վրա։ Այս աշխատանքը խոստանում է բացահայտել նոր հնարավորություններ կենսաբժշկության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում։
Գիտելիքն ու սերը՝ միասին․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում Սերը տարբեր մշակույթներում և հասարակություններում դարեր շարունակ եղել է կարևորագույն արժեքներից մեկը, որը ներշնչում է մարդկանց՝ ձգտելու գեղեցկության, բարության և ներդաշնակության: Հայկական իրականության մեջ այն իր ուրույն տեղն ունի նաև գիտական և ակադեմիական միջավայրում: Այս համատեքստում փետրվարի 14-ին՝ սիրո և երիտասարդության հայկական տոնի նախօրեին, ԵՊՀ-ում անցկացվեց հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառում՝ համախմբելով ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին, որոնք ներկայացրին իրենց գիտելիքներն ու մտքերը սիրո դերի և նշանակության շուրջ:
Միջազգային հարաբերությունների ամրապնդումը՝ կարևորագույն նպատակ Համատեղ առցանց հանդիպումներ, որոնք դառնում են կարևորագույն գործիքներ կրթական ոլորտում միջազգային համագործակցությունների հաստատման և զարգացման համար․ ԵՊՀ ռեկտորի, միջազգային համագործակցության վարչության պետի, եվրոպական լեզուների և հաղորդակցության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկանների մասնակցությամբ տեղի ունեցած առցանց հանդիպումը Դոմինիկյան Հանրապետության գործընկերների հետ դարձավ մի նոր քայլ միջազգային կապերի ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման գործում։
«Դասախոսը խնդրեց, որ իրեն դիմենք անունով, իսկ ազգանվամբ դիմելու տարբերակն ընդհանրապես չէր ընդունվում». ԵՊՀ ուսանողը՝ Աալենի համալսարանի մասին ԵՊՀ ուսանող Ռոզա Վարդանյանը Գերմանիայում ուսումնասիրում է գերմանական հայտնի կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև փորձում է գտնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծումները: Նա երեք տարի սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» բակալավրի կրթական ծրագրով, իսկ 4-րդ կուրսում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 6 ամսով մեկնել է Գերմանիա՝ Աալենի համալսարանում ուսումնասիրելու նաև միջազգային փորձն ու է՛լ ավելի հարստացնելու գիտելիքները:
ԵՊՀ-ում կգործարկվի բացառիկ սարքավորում՝ նոր հորիզոններ բացելով նյութագիտության ոլորտում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը ձեռք է բերել բացառիկ սարքավորում՝ ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետր (XRS)։ Գիտական այս սարքը նյութագիտության ոլորտում կբացի լայն հնարավորություններ՝ նոր հետազոտությունների և նորարարությունների իրականացման համար։
Կարևորելով կրթական բարեփոխումները․ ԵՊՀ-ում անցկացվում է «ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի մեկնարկային համաժողովը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի համաժողովը։ «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» խորագրով համաժողովի նպատակն է քննարկել և ներկայացնել հայաստանյան բուհերում սոցիալական հեռավորության պահպանման և կրթական համակարգում ներառականության բարձրացման գործընթացը, անդրադառնալ առցանց և թվային կրթության որակին առնչվող խնդիրների լուծմանը։
Բազմամշակութային միջավայր, նորարարական մեթոդներ. ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսումնառելու մասին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Լիլիթ Սահակյանն օրերս է վերադարձել Երևան: Նա մեկ կիսամյակ ուսումը շարունակել է Գերմանիայի Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակայնության համալսարանում՝ ուսումնասիրելով «Մարքեթինգ», «Մարդկային ռեսուրսների կառավարում» և այլ առարկաներ: Լիլիթը «Հանրային կառավարում» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող է: Նա ընդգծում է, որ համեմատել է Գերմանիայի և Հայաստանի կառավարման մոտեցումները հանրային մի շարք ոլորտներում և ուսումնասիրության արդյունքները կարտացոլի իր ավարտական աշխատանքում:
ԵՊՀ-ն՝ հայ-իրանական բարեկամության կամուրջ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակում դեսպանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով, հանդես եկավ դասախոսությամբ, ինչից հետո իրանական կողմը ներկայացրեց մշակութային միջոցառում՝ նվիրված երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։