Կրթության բովանդակության ու մեթոդաբանության արդիականացում. նորարարական լուծումներ ԵՊՀ կրթական համակարգում Երևանի պետական համալսարանը շարունակում է հաստատուն պահել իր առաջատար դիրքը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում՝ լավագույն ավանդույթները զուգակցելով կրթական նորարարություններին։ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը պատմել է համալսարանի նորարարական ծրագրերի, ուսանողակենտրոն մոտեցման և ռազմավարական տեսլականի մասին։
Գիտական ներուժի, ինտելեկտուալ սեփականության քարտեզագրում և գիտելիքի առևտրայնացում․ ԵՊՀ-ն շարունակում է բարելավել գիտահետազոտական արդյունքները Միջազգային հեղինակավոր շտեմարաններում ընդգրկված ամսագրերում ԵՊՀ հետազոտողների գիտական աշխատանքների թիվը հատել է 600-ի սահմանը: Մասնավոր ընկերությունների կողմից համալսարանին տրվող գիտական պատվերների թիվն ու ֆինանսավորման ծավալը ևս զգալի ավելացել են: ԵՊՀ-ն, միջազգային գիտական ասպարեզում գրանցելով հաջողություններ, հաստատուն քայլերով շարժվում է առաջ։ Համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի առանցքային նպատակներից է նաև ինտելեկտուալ սեփականության առևտրայնացումը:
Միջազգային մակարդակի հետազոտություններ՝ նորարարական սարքավորումների շնորհիվ ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան համալրվել է ժամանակակից բջջային անալիզատորով և մի շարք նոր սարքավորումներով, որոնք կնպաստեն բջջային փոխազդեցությունների և դեղամիջոցների ազդեցության առավել խոր ուսումնասիրությանը։ Նոր սարքավորումները հնարավորություն կընձեռեն ապահովելու միջազգային գիտական համայնքի պահանջներին համահունչ գիտական արդյունքներ:
Կրթական ծրագրերի լավարկումից մինչև արտաքին միջավայրին ինտեգրում. ԵՊՀ-ն ունի ռազմավարական նոր ծրագիր Երևանի պետական համալսարանում մշակվել է ռազմավարական նոր ծրագիր (2025-2030 թթ.), որով ընդգծվում է մարդկային ռեսուրսների զարգացման, կառավարման համակարգի բարելավման, կրթության ու գիտության ոլորտներում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նպատակ ունենալով արդյունավետորեն արձագանքելու ժամանակակից պահանջներին և համաշխարհային մարտահրավերներին` մշակվել են ռազմավարական վեց նոր նպատակներ, որոնց մասին զրուցել ենք համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ։
Նոր սարքավորումները՝ գիտական հետազոտությունների որակի բարձրացման երաշխիք ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը «Գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերում» մրցույթի շրջանակում համալրվել է նոր սարքավորումներով, որոնց շնորհիվ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նոր հնարավորություններ են ընձեռվել ուսանողներին և գիտնականներին: Ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանի հավաստմամբ՝ լաբորատորիաների տեխնիկական բազայի արդիականացման համար վերջին երկու տարիներին խոշոր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հաջողությամբ ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, որոնք զգալի ազդեցություն կունենան գիտական հետազոտությունների որակի վրա:
Մոլեկուլների ուսումնասիրություն՝ ուղղված նաև դեղագործության զարգացմանը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասիմետրիկ կատալիզի գիտական խումբն ընդլայնվում է: Երեք տարվա արդյունավետ գործունեության արդյունքներից է «Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» վերտառությամբ գիտական նախագծի իրագործումը, որի շրջանակում գիտական խումբը կսինթեզի այնպիսի մոլեկուլներ, որոնք հնարավորություն կընձեռեն ստանալու կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ որոշ միացությունների երկրաչափական ձևերից մեկը:
Գիտական խումբը կստեղծի գերհաղորդիչ նյութեր՝ համադրելով արհեստական բանականությունը, քիմիան և ֆիզիկան Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում 3-րդ տեղը զբաղեցրած գիտական խմբի անդամները գտել են համատեղ ուսումնասիրության հատման կետ։ Նրանք մշակել են նախագիծ, որի նպատակն է ստանալ նոր տեսակի գերհաղորդիչ նյութեր։
Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների լեզուների վտանգվածությունը՝ ԵՊՀ հետազոտողների ուսումնասիրության տիրույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի լեզուների քարտեզում ընդգրկված են ավելի քան 3000 վտանգված (անհետացող) լեզուներ, որոնցից մեկը թաթերենն է: Այդ լեզվով են խոսում նաև Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկները, սակայն նրանք բարձրաձայնում են այն մասին, որ երիտասարդ սերունդը միայն հասկանում է թաթերեն, բայց չի խոսում մայրենի լեզվով: Ի՞նչ քաղաքականության հետևանքով են վերանում լեզուները, որո՞նք են այդ քաղաքականության դրդապատճառները, ի՞նչ փոփոխությունների են ենթարկվում լեզուները նախքան անհետացման եզրին հայտնվելը: Ադրբեջանի լեզվական քաղաքականությունը և դրա ազդեցությունը այդ պետության լեզվական քարտեզի փոփոխությունների վրա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում գործող գիտական խմբի ուսումնասիրության տիրույթում են։
ԵՊՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության աջակցությամբ բացվեց նոր վերազինված լսարան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ կրթական արդի չափանիշներին համապատասխան սարքավորումներով հագեցած լսարանի հանդիսավոր բացումը։ Լսարանը ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության աջակցությամբ։
Նախկին արդյունաբերական քաղաքների զարգացումը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում․ հետխորհրդային ճգնաժամ և նոր հնարավորություններ ԵՊՀ ասպիրանտ Արմինե Ղալամդարյանը գիտական հետազոտության միջոցով բացահայտելու է Հայաստանի մի շարք նախկին արդյունաբերական քաղաքների հետխորհրդային պատկերը՝ փորձելով մատնանշել այդ քաղաքների զարգացման հեռանկարները: Ըստ նրա՝ ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանի մի շարք արդյունաբերական քաղաքներ կորցրին իրենց դիմագիծը․ գործարանները, արտադրական հզորություններն ու ռեսուրսները մասնատվեցին և սեփականաշնորհվեցին անհատների կողմից, թուլացավ բնակչության բարեկեցության տնտեսական հենքը: Սեփականաշնորհված արտադրական այդ «բեկորները», արդյունավետ չներառվելով առաջացող շուկայական հարաբերություններում, հիմնականում ոչնչացան: