«Չինաստան և Հայաստան. ընդհանուր զարգացում և արդիականացում». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Հայ-չինական գիտակրթական կապերի ամրապնդման, կրթության և գիտության զարգացման, ինչպես նաև համալսարանի միջազգային գործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և գործակցության զարգացման հեռանկարներ։
«Բիզնես հաղորդակցությունը՝ որպես կարիերայի զարգացման հիմնական հմտություն»․ դասընթաց ԵՊՀ-ում ԵՊՀ ուսանողների համար անցկացվեց «Բիզնես հաղորդակցությունը՝ որպես կարիերայի զարգացման հիմնական հմտություն» թեմայով դասընթաց, որի շրջանակում նրանք ծանոթացան աշխատաշուկայում բանիմաց մասնագետ ներկայանալու, գրագետ ու գրավիչ ինքնակենսագրական կազմելու և հաղորդակցվելու հմտություններին։
Գիտության առաջընթացին համահունչ գործուն քայլեր՝ ԵՊՀ-ում Գիտության առաջընթացին զուգահեռ՝ գազային սենսորների պահանջարկն ավելի է մեծանում, ինչի ուսումնասիրության ուղղությամբ ԵՊՀ-ում կատարվում են գործուն քայլեր։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Սայունցը միջազգային գիտական հեղինակավոր ամսագրերում և գիտաժողովների նյութերում ունի տպագրված ավելի քան 40 հոդվածներ, որոնց առանցքային թեմաներից է գազային սենսորիկայի ուսումնասիրությունը:
Սուրբ Հարության տոնի ազգային և հոգևոր խորհուրդները․ միջոցառում ԵՊՀ-ում Ազգային և հոգևոր արժեքների վերաբերյալ ուսանողների գիտելիքները հարստացնելու նպատակով ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում, որի շրջանակում անցկացվեցին տոնին նվիրված խաղեր, ուսուցանվեցին ազգային երգեր ու պարեր:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համալրվեց հայերեն նոր քարտեզներով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը հայերեն նոր ուսուցողական քարտեզներ ստացավ գործընկեր «Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ընկերությունից։ Նոր քարտեզները կթարմացնեն ֆակուլտետի քարտեզագրական ֆոնդը և կնպաստեն ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։
ԵՊՀ-ի հաղթական արդյունքները՝ հրաձգության մրցաշարում ԵՊՀ հրաձգարանում տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի՝ հրաձգության մրցաշարը, որտեղ ԵՊՀ հավաքականը ընդհանուր հաշվարկով գրավեց առաջին հորիզոնականը:
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց ԵՊՀ վրացագիտության կենտրոն ԵՊՀ վրացագիտության կենտրոնում հյուրընկալվեց Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպմանը քննարկվեցին կրթագիտական ոլորտում համատեղ հետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ուսանողական, ակադեմիական փոխանակման ծրագրեր իրականացնելու հեռանկարները։
«Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման աղբյուր». հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր բացահայտել և արժևորել գրաբարի դերն ու նշանակությունը, ներկայացնել արդի հայերենի բառապաշարում կատարված փոփոխությունները:
Թանգարանային հանդիպում՝ նվիրված Տիգրան և Զապել Եսայանների գործունեությանը ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց պոլսահայ մտավորականներ Տիգրան և Զապել Եսայանների կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված դասախոսություն-հանդիպում, որի նպատակն էր վերարժևորել 20-րդ դարի նշանավոր կանանցից մեկի՝ Զապել Եսայանի և նրա ամուսնու՝ արվեստագետ Տիգրան Եսայանի դերը գրականության և արվեստի բնագավառներում։
ԵՊՀ-ում էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ԵՊՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտակրթական առաջատար հաստատությունների հետ գործակցային կապերի ամրապնդման նպատակով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին այցելեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ դասախոսություն։