ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԷՐ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 29, 42, 54, 82, 83, 94, 97, 105, 109, 114, 119, 139, 170, 175, 182, 184, 189, 190, 195, «Ակադեմիական», «Էլիտա» ավագ, Արտաշատի ավագ, Վաղարշապատի թիվ 5, Աբովյանի թիվ 1 դպրոցների և «Էռնիկյան», «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:
«ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՉ ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՍԻՆԹԵԶՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Ֆարմացիայի ինստիտուտի և Քիմիայի ֆակուլտետի ուսանողների համար այսօր դասախոսությամբ հանդես եկավ Ռուսաստանի Ա.Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, քիմ. գիտ. թեկնածու Վլադիմիր Լարիոնովը:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԵՊՀ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՏԱՐԲԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԵՐՈՎ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 148, 29 և 16 ավագ դպրոցների աշակերտներին:
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 15 ԴԱՍԱԽՈՍ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը մասնակցել է Բարսելոնայի համալսարանում տեղի ունեցած «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning և gamification» խորագրով վերապատրաստման դասընթացներին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՎՃԱՐԵԼ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ 4 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ Արամ Սիմոնյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման:
«ԻՄԻՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ». ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում անցկացրեց առաջին նիստը:
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա. ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը:
ՍԽՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՐՉՈՒՄ, ԱՅԼ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱՍ ՈՒ ԴԱՍԱԳԻՐՔ. ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Չարենցի անվան լսարանում այսօր տեղի է ունեցավ գրող, հրապարակախոս, ռադիոլրագրող, Ժուռնալիստների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» բազմահատոր պատմավավերագրական, գեղարվեստական մատենաշարի 12-րդ հատորի շնորհանդեսը:
ՆԵՂՈՍԻ ՀԱՏԱԿՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ՀԵՐՈԴՈՏՈՍԻ ՆԿԱՐԱԳՐԱԾ ՀԻՆ ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ՆԱՎԸ Աբու Քիր նեղուցում՝ Նեղոսի բերանի մոտ, առաջին անգամ հայտնաբերվել է եգիպտական հնագույն առևտրական նավ, որի գոյությունը դարեր շարունակ կասկածի տակ էր:
«ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ «Երևակայական վերնատուն» խորագրով միջոցառում, որը նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: