ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվեցին հասարակական լսումներ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորած «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրները և կարգավորման ուղիները» թեմայի շրջանակում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով քննարկում, որի շրջանակում ներկայացվեցին «Էրազմուս+» ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ինչպես նաև բարձրաձայնվեցին ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները։
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղը, որին մասնակցող յոթ թիմերից հաղթող ճանաչվեց «Hexagon»-ը։ Վերջինս իրավագիտության ֆակուլտետը կներկայացնի «Արի մրցենք» խաղում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է անցկացնել հանդիպումներ «Align Technology» և «Armenian Code Academy» ընկերությունների հետ համագործակցության շրջանակում։ Այս անգամ կազմակերպվել էր առցանց հանդիպում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. 14 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 23 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրերի 23 ուսանողներ ստացել են ֆինանսավորում: Տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԸՆԴՈՒՆՎԵԼԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է». ՍՈՆԱ ԵԳՈՐՅԱՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներից է Սոնա Եգորյանը: Մեզ հետ զրույցում նա պատմել է մասնագիտության ընտրության, ֆարմացիայի ինստիտուտի ընձեռած հնարավորությունների, ստացած գիտելիքներն աշխատանքում կիրառելու և իր նպատակների մասին:
ՔՎԱՆՏԱՅԻՆ ՕՊՏԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ Նոյեմբերի 14-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետին առընթեր գործող օպտիկների միջազգային կազմակերպության ուսանողական մասնաճյուղը («YSO Student Chapter»), համագործակցելով ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) հետ, առցանց հարթակում անցկացրեց քվանտային օպտիկային նվիրված վեբինարների հերթական շարքը։
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության մենեջմենթի և վարչարարության բաժնի ղեկավար Նիկոլա Մայնետիին:
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄ. ԵՊՀ-Ն ՍՊՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ Օրերս տեղի ունեցած ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ ժայռամագլցման անհատական առաջնության՝ աղջիկների պայքարում առաջին հորիզոնականն զբաղեցրել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ադրինե Արշակյանը: Ադրինեի հետ զրույցի հետաքրքիր մանրամասները հնարավորություն կտան տեղեկանալու երրորդկուրսեցի աղջկա՝ առաջին հայացքից իրարից շատ տարբեր թվացող հետաքրքրությունների մասին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՊՀ-ում անցկացվեց «Անձնային բրենդինգ․ գործարար իմիջի ձևավորում» խորագրով դասընթաց, որի ժամանակ բանախոս Նվարդ Մելքոնյանը ծանոթացրեց ինքնաներկայացման էությանը, անդրադարձավ իմիջի և ոճի հարաբերակցության խնդրին և կարևոր այլ թեմաների: