ԵՊՀ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Մոսկվայի պետական համալսարանում նոյեմբերի 26-ին մեկնարկել է «Մոսկովյան իրավաբանական 9-րդ շաբաթը», որի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Այցելության ընթացքում երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների դեկանները ստորագրել են համագործակցության պայմանագիր:
ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ՝ ԸՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այսօր մեկնարկել է «Արցախյան հակամարտության խրոնիկան» թեմայով դասախոսությունների շարքը:
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՆՐԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ-ում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթ, որի նպատակի, ինչպես նաև կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ:
ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՅՈՒԶԱՆ ՖԼՈԿԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող Բարձրագույն կրթության արհմիությունների եվրոպական կոմիտեի տնօրեն Սյուզան Ֆլոկերի հետ:
«ԿԼԻՄԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Մամիկոն Եփրեմյանը դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտների համար։
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ու ուսուցիչներն այսօր այցելել են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնն այսօր կազմակերպել էր «Աշնանային փառատոն»՝ նվիրված ամերիկյան մշակույթում ընդունված աշնանային տոնակատարություններին:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը:
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԽ համագումարը՝ օրակարգային 4 հարցով:
ՄՈՒՍԱԼԵՌԻ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան և բաց դաս ունեցել Եվրոպական լեզուներ ու հաղորդակցության ֆակուլտետում։