ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ ԵՆ. ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր իր հաջողության պատմությունը ներկայացրեց իրավագիտության մագիստրոս, Մյունխենի խորհրդատվական ընկերության իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Լաուրա Պետրոսյանցը:
«ԵՂԵ՛Ք ՀՀ ԱՐԺԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՍԻՐԵ՛Ք ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԵՂԵ՛Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ». ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։
ԵՊՀ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ԵՊՀ 7-րդ մասնաշենքի պուրակում՝ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակ դնելով, այնուհետև տեղի ունեցավ այցելություն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված մեր հայրենակիցների անմահ հիշատակին:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ Համալսարանական կրթության և գիտության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ներդրված ավանդի համար ու ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր ԵՊՀ արծաթե մեդալով է պարգևատրվել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՀԱՅՏՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԵՎ ԼՐԱԳՐՈՂ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարության և Ա. Քալանթարյանի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ կազմակերպվել էր անվանի հրապարակախոսի և դրամատուրգի 90-ամյակին նվիրված միջոցառում:
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ. ԹԻՎ 105 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ էին այցելել Երևանի թիվ 105 ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները:
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԱՌԱՎԵԼ ԻՐԱԶԵԿ ՈՒ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր ամփոփվել է ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից կազմակերպված «Իրավունքի ամառային դպրոց» ծրագիրը:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։
COVID 19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԵՏԸ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ Է ԵՊՀ ԲԱԿՈՒՄ ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով պատվաստումներն իրականացնում է նաև հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում: