ԱՄՆ ուսանողները ԵՊՀ-ում զարգացրին լեզվական հմտությունները ԱՄՆ լավագույն բուհերի ավելի քան քսան ուսանողներ ԵՊՀ-ում մասնակցեցին «Ռուսաց լեզու և տարածաշրջանային ուսուցում» երկամսյա ծրագրին, որի նպատակն է կատարելագործել ռուսաց լեզվով հաղորդակցվելու հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:
«ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթում հաղթելը՝ մասնագիտական նոր ճանապարհի սկիզբ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Վահե Ասատրյանը «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթի հաղթողներից է: Ֆինանսաբանկային ոլորտի հանդեպ հետաքրքրությունները նրան ուղղորդեցին դեպի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և հաղթանակներով, որոնց մասին պատմել է ուսանողը:
2024-2025 ուստարվա ընդունելության արդյունքներով ԵՊՀ-ն կրկին առաջատար է Այս տարի Երևանի պետական համալսարան է ընդունվել 2416 ուսանող: Այս ցուցանիշը 109-ով ավելի է 2023-2024 ուստարվա ընդունվածների թվից:
ԵՊՀ ուսանող լինելը՝ մանկության երազանք «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթի հաղթողներից է Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ Էմմա Նոնինյանը: Մրցույթին մասնակցելու ցանկություն, երազանք վաղուց է ունեցել, սակայն միայն այս տարի է որոշել դիմել:
Մասնագիտության ընտրությունը՝ հայրենիքին ծառայելու նպատակ ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Կովկասագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Իրինա Բադալյանն այս տարվա «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներից է։ Նրան լավագույնի կոչումը շնորհվել է բարձր առաջադիմության, ակադեմիական գիտելիքներն ի շահ հանրությանը կիրառելու և համալսարանում ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար։
ԵՊՀ ուսանողների պրակտիկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաները յուրաքանչյուր տարի կազմակերպում է ՀՀ տարբեր մարզերում։ Այս տարի այն կազմակերպվեց Սյունիքի մարզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ):
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիրը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ռուբեն Սերոբյանն այսօր կնքել են ԵՊՀ կոլեկտիվ նոր պայմանագիր, որը գործելու է մինչև 2026 թվականի հուլիսի 18-ը։
«ICPC» հիմնադրամի պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՊՀ-ում Կառավարությունը ներկայացրել է հայտ «ICPC» ծրագրավորման ուսանողական մրցույթի աշխարհի եզրափակիչը Հայաստանում կազմակերպելու համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է «ICPC» հիմնադրամի նախագահ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը՝ վստահեցնելով, որ ԵՊՀ-ն պատրաստ է ներդնելու անհրաժեշտ միջոցներն ու ռեսուրսները հեղինակավոր միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար։
Մագիստրոսական 6 կրթական ծրագրերի համար տրամադրվեց լրացուցիչ ֆինանսավորում Հունիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով հաստատվել էր մագիստրոսական կրթական ծրագրերին 2024/25 ուսումնական տարվա համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Ֆինանսավորման համար կարող էին դիմել ծրագրի ընդունելության արդյունքում 15 և ավելի ուսանող ունեցող մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավարները:
ԵՊՀ բնագիտական ճամբարը՝ գիտության աշխարհի բանալի դպրոցականների համար ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում ՀՀ տարբեր մարզերից 60 դպրոցականներ մասնակցեցին «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ճամբարին՝ կատարելով գիտափորձեր, մասնակցելով գործնական դասընթացների։