ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր է կնքել՝ զարգացնելու քիմիայի ուղղությունը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ինստրուկտարիում» ընկերության գլխավոր տնօրեն Ծովինար Բիլյանը, կարևորելով երկու կառույցների ներուժի միջոցով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։
Համագործակցություն՝ հանուն կրթության իրավունքի ԵՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործակցությամբ 2022–2023 ուստարվանից կյանքի կոչվեց «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի հեռավոր մարզերի և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների համար պատրաստել ակադեմիական և գործնական հիմնարար գիտելիքներով զինված որակյալ ուսուցիչ-առաջնորդներ:
Բոլդերի համալսարանի դասախոսները համալսարանականներին ներկայացրին ջրային ռեսուրսների կառավարման նորագույն մոտեցումներն ու հավաստագրային առցանց ծրագիրը ԵՊՀ-ում անցկացվեց «Ջրային ռեսուրսների կառավարում․ նպատակներ, տեխնոլոգիաներ և լավագույն փորձ» խորագրով գիտական սեմինարը, որը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում։
ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Կայացել է «Էրազմուս սերնդի» համաժողովը Աշխարհի խոշորագույն ուսանողական կազմակերպության՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի նախաձեռնությամբ Իսպանիայի Սևիլիա քաղաքում ս․թ․ ապրիլի 4-7-ը անցկացվեց «Էրազմուս սերնդի» համաժողովը (Erasmus Generation Meeting – EGM Seville 2024), որին մասնակցեցին 1700-ից ավելի ներկայացուցիչներ ավելի քան 70 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
Օտարերկրյա ուսանողները ուսումնառությունը ԵՊՀ-ում շարունակելու մասին Բեռլինի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներ Սոֆիա Բիշոֆն ու Սաշա Մովատը Հայաստանում են՝ մասնագիտական կարողությունները զարգացնելու, ուսումնառությունը շարունակելու և ռուսերենի իմացությունը խորացնելու նպատակով:
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024». մաս 2-րդ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում կազմակերպվեցին կրթության և կարիերայի՝ միմյանց փոխկապակցված տոնավաճառներ, գիտաժողով, ինտերակտիվ խաղ-մրցույթներ, ցուցադրություններ, վիկտորինաներ:
ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
ԵՊՀ-ում անցկացվեց ֆուտզալի` տղաների միջբուհական մրցաշարը ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց ֆուտզալի` տղաների միջբուհական մրցաշարը: ԵՊՀ թիմը եզրափակիչ մրցապայքարում զբաղեցրեց մրցանակային 2-րդ հորիզոնականը:
Ուսանողների օրը Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ Ուսանողների և երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում։ Բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպեցին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։