ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԶԵՂՉՄԱՆ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԻՑ ԿԱՐՈՂ ԵՍ ՕԳՏՎԵԼ ՆԱԵՎ ԴՈՒ Սիրելի՛ ուսանող, եթե քո կարգավիճակը համապատասխանում «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի որևէ կետին, ապա կարող ես օգտվել ուսման վարձավճարի զեղչման հնարավորությունից:
ԱՆՁԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հրապարակած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների մրցույթ - 2018» արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կողմից ներկայացված «Անձի հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման գործընթացում» թեման։
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՃԱՌԱԳԻՐ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն էր հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԵԻ, ԵՎ ՀԵՆՑ ԴԱ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԵՍ ՈԻ ԸՆԿԵՐՍ ՈՐՈՇԵՑԻՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍ ՀԻՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐԸ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂ ԵՊՀ-ի դռները բաց են ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանից Հայաստան ժամանած ուսանողների համար:
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱԹՎԱԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետազոտողներն արտասահմանցի գործընկերների հետ մշակել են ողնուղեղի վրա ազդելու ալգորիթմ, որը օգնում է կաթվածահար եղած կենդանիներին վերականգնել իրենց վերջույթների շարժողունակությունը: Տեխնոլոգիան արդեն փորձարկված է կրծողների ու պրիմատների վրա:
«STARTUP BOOST WEEKEND II». ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ` 54 ԺԱՄՈՒՄ Սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում հավաքվել էին փոփոխություններ կատարելու պատրաստ ուսանողները, ովքեր հնարավորություն ունեցան հանդիպելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ:
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ Ես Վարդուհի Մարգարյանն եմ: Սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում և մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու աշխատել եմ որպես հատուկ մանկավարժ-հոգեբան Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցում:
«ՄԵԾ ՊԱՏԻՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՄՇԵՑԻ ԼԻՆԵԼԸ …». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ոգևորությամբ ու հպարտությամբ է պատմում իր արմատների մասին՝ միաժամանակ կարևորելով արմատներից կառչած լինելը. «Նախնիներս գաղթել են Մշո Ցրոնք գյուղից ու հաստատվել Արթիկի շրջանի գյուղերում, այնուհետև ընտանիքս ու բարեկամներիս մի մասը տեղափոխվել է Գյումրի»:
«ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ ԵՎ ՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագիրը կրող 7-րդ միջազգային մաթեմատիկական գիտաժողովը: