ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԱՈՒԴԻՈ ՍՏՈՒԴԻԱ Է ԳՈՐԾԵԼՈՒ Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ սեպտեմբերից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործելու է նորագույն սարքավորումներով հագեցած աուդիո ստուդիա, որտեղ նոր հմտություններ են ձեռք բերելու ուսանողները:
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա մասնագիտությունների առաջին կուրսի, ինչպես նաև կենսաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի շուրջ 110 ուսանող Ծաղկաձորում մասնակցել է ուսումնական դաշտային պրակտիկայի:
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում:
«ՏԱՏՍ ԳՈԳՆՈՑԻ ԳՐՊԱՆՈՒՄ ԿՈՆՖԵՏՆԵՐ ՈՒ ՉԻՐ ԷՐ ՊԱՀՈՒՄ ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿ ԲԱՐՁՐԱՆԱԼԻՍ ՏԱԼԻՍ ԷՐ ՄԵԶ». ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը ծնվել է Դիլիջան քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում.
«ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԵՎ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐ» Այս տարին առանձնահատուկ է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի համար: Լրանում է վերջինիս հիմնադրման 50-ամյակը: Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ արխիվային նյութերին, նախատեսվող հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև խոսեց ամառային դպրոցի մասին:
«ԻՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԹՐԹԻՌՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը ծնվել է այժմ ադրբեջանական օկուպացիայում գտնվող Գետաշեն գյուղում:
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները և երդվեցին բարձր պահել իրենց կոչումն ու անմնացորդ նվիրվել իրենց գործին:
ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԵՊՀ-ՊՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ «Հոգեբանություն» մասնագիտությամբ զինծառայողների վերապատրաստման դասընթացի ավարտման վկայականների հանձնման արարողությունն ու «Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման ու զարգացման մեթոդներ» ձեռնարկի շնորհանդեսը:
ԲԻԶՆԵՍ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Այսօր Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնն իր այս տարվա ուսումնական գործընթացն ամփոփեց դասախոսությամբ, որի հյուրը ԵՊՀ շրջանավարտ Մարինե Սիմոնյան Ազիզյանն էր, ով իր ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հիմա աշխատում է որպես իրավաբան և դասախոսում է: