«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ». ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական էսքիզներ» ներկայացման պրեմիերան՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Մի հարացույցի տրոհո՞ւմ, թե՞ պահպանում. պարսկերենի և տաջիկերենի օրինակի վրա» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էքս Մարսել համալսարանի իրանագիտության բաժնի վարիչ, պրոֆ. Հոմա Լեսան-Փեզեշքին:
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՊՀ գիտական քաղաքականության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը «Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների շարքի համար արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի:
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը: Շուրջ ինն ամիս ուսանողները կլինիկայում իրավաբանական ծառայություններ էին մատուցել սոցիալապես անապահով քաղաքացիներին:
ԵԱՀԿ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» Հայաստանի նախաձեռնությամբ և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ «ԵԱՀԿ պատմական դերը տարածաշրջանային կառավարման մեջ» խորագրով հանրային դասախոսություն: Դասախոսության բանախոսն էր Պրահայում ԵԱՀԿ փաստաթղթային կենտրոնի ղեկավար, չեխ դիվանագետ Յան Պլեշինգերը։
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ առաջին տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հետ:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ներկայացումը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ, լաբորատոր կենսառեակտոր և այլն), ինչպես նաև լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին:
ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ Է «Բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ է դիմել 1519 դիմորդ, իսկ նախորդ տարի` նույն ժամանակահատվածում, ԵՊՀ է դիմել 2632 դիմորդ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։