ԵՊՀ-ում հրատարակվել է խորհրդահայ մշակույթին առնչվող գիտական հոդվածների ժողովածու ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած «Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
ԵՊՀ աղջիկների թիմը ճանաչվել է ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնության հաղթող Ս.թ. նոյեմբերի 6-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի միջբուհական առաջնությունը:
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվեց ԵՊՀ-ում Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարում ԵՊՀ-ում: Նրա գիտական աշխատանքի ղեկավար, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ասպիրանտի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ կատարած այցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ։
Ամփոփվեցին ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի արդյունքները ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագրեր:
Գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը մեծ գրականագետի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
ԵՊՀ կենսաբանները կատարում են հետազոտություն՝ ի նպաստ կանանց առողջության պահպանման Հակաբիոտիկների նկատմամբ ախտածին մանրէների կայունությունը անհրաժեշտություն է առաջացրել ստեղծելու նոր դեղամիջոցներ: Այդ նպատակով ԵՊՀ կենսաբանները հետազոտում են ՀՀ տարածքում բնակվող էթնիկ խմբերի կանանց միկրոբիոմը (մարդու օրգանիզմում բնակեցված մանրէների ամբողջականություն): Արդյունքների հիման վրա դեղագործական ֆիրմաների հետ համագործակցությամբ կպատրաստվեն դեղամոմիկներ՝ կանանց առողջության մանրէաբանական պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:
ԵՊՀ ուսանողները՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի մասնակից ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հիմնադրամի ընձեռած հնարավորություններին և «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրին։
Պրակտիկայի նոր հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Align Technology» բժշկական սարքերի համաշխարհային ընկերության համագործակցության շրջանակում համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան ՏՏ ոլորտում հաջողակ կարիերա ստեղծելու նրբություններին և հեռանկարներին։
ԵՊՀ-ի և AMAA-ի համագործակցությունը՝ ի նպաստ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի կայացման ԵՊՀ-ի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԵՊՀ-ին տրամադրվող աջակցությունն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։
Հրատարակվել է նոր գիրք՝ հայ-ղազախական գիտակրթական համագործակցության շրջանակում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ԵՊՀ-ի, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի գրողների միության համագործակցության արդյունքում։