«ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՎԵՐՆԱՏՈՒՆ»՝ ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ «Երևակայական վերնատուն» խորագրով միջոցառում, որը նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀ-ԵՐԻ ՀԵՏ՝ «ERASMUS+» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի երկու դասախոսներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ինչպես նաև Ուկրաինայի և Ուզբեկստանի իրենց գործընկերների հետ 2019 թ․ փետրվարի 13-ից 26-ը մասնակցել են «Erasmus+ TOPAS» եվրոպական ծրագրի շրջանակում Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) կազմակերպված ինտենսիվ վերապատրաստման դասընթացին։
«ԻՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է ՄԻՇՏ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ ԱՐԴԱՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ Հայ բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վալտեր Բերբերյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակում երկար տարիների բազմավաստակ աշխատանքի համար այսօր ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց Ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանը:
«ՄԵՆՔ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՐԵՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՆՈՎՐՈՒԶԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Երկու ժողովուրդ, մեկ քաղաքակրթություն» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ-իրանական հարաբերություններին և Նովրուզին:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՆՄԱՆԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսական կազմն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 94, 170, 65, 195, 139, 182 ավագ դպրոցների աշակերտներին:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈԻՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում այսօր համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
ԱՄՆ-Ի ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված պրոֆեսոր Գլեն Մյուլսն այս շաբաթ «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների («Big Data Technologies») մասին դասախոսություններ է կարդալու «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ մարտի 22-ին՝ ժամը 18:30-ին, բաց դասախոսություն՝ բոլոր ցանկացողների համար:
«ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՄԵԹՈԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացված «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԻՇՏ ՈԼՈՐՏ ԳՏՆԵԼԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՎԻԹ ԱՔԵԼՅԱՆ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը: ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով: