Արժևորելով Պարույր Սևակի գրական ժառանգությունը․ ԵՊՀ-ում անցկացվեց հոբելյանական գիտաժողով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր ներկայացնել Պարույր Սևակի գրական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ընդգծել նրա ներդրումը մշակութային կյանքում։
Էթիկայի և հանրային քաղաքականության արդի հիմնախնդիրները դասընթացի առանցքում Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի (ֆրանկոֆոն) և ԵՊՀ-ի միջև համագործակցությունն արձանագրեց հերթական արդյունքը։ «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետազոտող, պրոֆեսոր Ֆաուստո Կոռվինոն և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանն անցկացրին համատեղ դասընթաց՝ նվիրված հանրային քաղաքականության մշակման բարոյագիտական խնդիրներին ու մեթոդաբանությանը։
Գերմաներենի դերը բազմալեզու աշխարհում. համաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային համատեքստում» խորագրով երկօրյա համաժողով։ Այն նպատակ ուներ ներկայացնելու գերմաներենի դերը ժամանակակից փոփոխվող աշխարհում, ինչպես նաև ստեղծելու մասնագիտական համայնք, որը կաջակցի ուսուցիչներին և լեզվաբաններին՝ մշակելու նորարարական լուծումներ ու ռազմավարություններ՝ համապատասխան գերմաներենի ուսուցման ժամանակակից պահանջներին։
Բացվեց անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հուշաքարը Գնահատելով երջանկահիշատակ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ունեցած ավանդը գիտության ոլորտում՝ ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ-ի և Երևանի քաղաքապետարանի ջանքերով բացվեց նրա հիշատակը հավերժացնող հուշաքար։ Աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը եղել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ԵՊՀ-ում անցկացվեց Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվան նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
Տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց իր հիմնադրման 90-ամյակը, ինչպես նաև վերաբացման 40-ամյակը։ Միջոցառումն առիթ էր խոսելու ֆակուլտետի շուրջ մեկդարյա ձեռքբերումների մասին, վերարժևորելու կրթական և գիտական նվաճումները, մեծարելու ֆակուլտետի զարգացման գործում մեծ ջանքեր ներդրած բարձրակարգ մասնագետներին, շրջանավարտներին։
«Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները»․ պանելային քննարկում՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպության օրվան Երևանի պետական համալսարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում անցկացվեց «Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները» խորագրով պանելային քննարկում, որը նպատակ ուներ վերարժևորելու երիտասարդության դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ընդգծելով առկա մարտահրավերները, հնարավորությունները և համատեղ լուծումները։
ԵՊՀ այցելեց ԲՏԱ նախարարը․ գործակցության ընդլայնման նոր ուղիները՝ քննարկման առանցքում ԵՊՀ-ում հյուրընկալվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը շրջայց կատարեց Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացավ նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող գիտական նախագծերին ու արտադրանքին, ժամանակակից լուծումներով վերանորոգված ու կահավորված լսարաններին և աշխատասենյակներին։
Արհեստական բանականության և լեզվաբանության միջև կապը՝ ԵՊՀ լեզվաբանների ուսումնասիրության առանցքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները «Norwegian Journal of development of the International Science» ամսագրում հրապարակել են գիտական հոդված՝ նվիրված արհեստական բանականությանն ու լեզվաբանությանը, դրանց առնչություններին, բառապաշարային նորակազմություններին, բառիմաստային նորաբանություններին։
ԵՊՀ-ում տեղի ունեցավ աշխատաժողով՝ ուղղված KPI4HE նախագծի նախնական տարբերակի մշակմանը ԵՊՀ-ում անցկացված աշխատաժողովը նվիրված էր «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի նախնական տարբերակի մշակմանը։