«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԿԱ». ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել բաց դասախոսություն՝ «IoT and Smart Tecnologies» խորագրով:
«ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հոկտեմբերի 1-ին հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
«ԵԹԵ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ «ԹԻԹԵՌՆԻԿԻ ԷՖԵԿՏ»-Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԱՇԱՐԺ ԱԶԴԵԼՈՒ Է ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ». ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԳԸ -ի կողմից կազմակերպված պանելային 4 նեղ քննարկումներից առաջինը։
«ՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ». ԵՐԿՐՈՐԴ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՈՎ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում վաղ առավոտից ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ հավաքվել էին՝ արտահայտելու իրենց դիմում-բողոքը ԿԳՄՍ նախարարությանը և ԵՊՀ ղեկավարությանն առ այն, որ երրորդ լուծարքային շրջան չլինելու պատճառով մի շարք ուսանողներ հեռացվել են համալսարանից:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 1-Ը ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր մեկնարկել է Թարգմանության եվրասիական համաժողով 1-ը:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՍՈՍԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» . ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕՐԸ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը նշել է Սոցիալական մանկավարժի օրը:
«ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոսների, ասպիրանտների և մագիստրատուրայի ուսանողների մի խումբ Թբիլիսիում մասնակցել է «Էքստրեմոֆիլների ուսումնասիրության և կենսատեխնոլոգիայի նոր նվաճումները» խորագրով գիտաժողովին:
ՉԿԱ ԲՈՒՀԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ. ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՊՀ 7-րդ մասնաշենքի ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արսեն Հովհաննիսյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Տաթև Սողոյանը, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը:
«ԱՆԳԼԻՑԻԶՄՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ». ՎՈԼՖԳԱՆԳ ՔՐԻԳԵՐ ԵՊՀ ՈՒԳԸ-ն միջազգային 6-րդ գիտական նստաշրջանին զուգահեռ կազմակերպել է նաև մասնագիտական 4 նեղ՝ պանելային քննարկումներ, որոնց շրջանակում այսօր տեղի է ունեցել «Anglicisms in German» խորագրով դասախոսություն, որը ներկայացնում էր գերմանացի մասնագետ Վոլֆգանգ Քրիգերը:
ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ օրակարգային երկու հարցով: