«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ն այսօր հյուրընկալել էր «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» գրքի հեղինակներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին, որոնք նախ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև Պալեանների անվան դահլիճում հանդես եկան գրքի կազմման և հրատարակման մասին ելույթով։
ՏՆՏԵՍԱՊԵՍ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ԱՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ԱՆԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ ԳԻՏԻ ԱՅՆ, ԻՆՉ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ. ԶՐՈՒՅՑ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը պատմում է քրիստոնեության, անգիտակցականի գիտակցման, մանկական տրավմաների և կյանքի զարգացման գործընթացի մասին:
«ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ». ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի «Ինչպես գրել գիտական աշխատանք» խորագրով սեմինար-քննարկում:
ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏՄԵՑԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ։
«ՄԻ՛ ԸՆԿՐԿԵՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՋԱՆՔ ԹԱՓԵՔ ՈՒ ԿՀԱՋՈՂԵՔ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԷՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի շրջանակում այսօր ուսանողների հարցերին պատասխանեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
ՁԻՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ-ԻՑ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԵՐԿՈՒ ԱՍՊԻՐԱՆՏ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մարտի 12-ին տեղի է ունեցել Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխություն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150 ԵՎ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ-ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՍՈՒՐԲ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ «Նոր օր» շաբաթաթերթի հրավերով և ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի հովանավորությամբ մարտի 21-ին Լոս Անջելեսի սուրբ Ղևոնդյանց եկեղեցում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150 և Վահան Թեքեյանի 140-ամյակներին նվիրված գրական երեկո-հանդիսություն:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԷՐ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 29, 42, 54, 82, 83, 94, 97, 105, 109, 114, 119, 139, 170, 175, 182, 184, 189, 190, 195, «Ակադեմիական», «Էլիտա» ավագ, Արտաշատի ավագ, Վաղարշապատի թիվ 5, Աբովյանի թիվ 1 դպրոցների և «Էռնիկյան», «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:
«ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՉ ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՍԻՆԹԵԶՈՒՄ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Ֆարմացիայի ինստիտուտի և Քիմիայի ֆակուլտետի ուսանողների համար այսօր դասախոսությամբ հանդես եկավ Ռուսաստանի Ա.Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, քիմ. գիտ. թեկնածու Վլադիմիր Լարիոնովը: