ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակում երկար տարիների բազմավաստակ աշխատանքի համար այսօր ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց Ընդհանուր բաժնի վարիչ Ամալիա Գալստյանը:
«ՄԵՆՔ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՐԵՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՆՈՎՐՈՒԶԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Երկու ժողովուրդ, մեկ քաղաքակրթություն» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ-իրանական հարաբերություններին և Նովրուզին:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՆՄԱՆԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսական կազմն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 94, 170, 65, 195, 139, 182 ավագ դպրոցների աշակերտներին:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈԻՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում այսօր համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
ԱՄՆ-Ի ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված պրոֆեսոր Գլեն Մյուլսն այս շաբաթ «ISTC» ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների («Big Data Technologies») մասին դասախոսություններ է կարդալու «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ մարտի 22-ին՝ ժամը 18:30-ին, բաց դասախոսություն՝ բոլոր ցանկացողների համար:
«ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՄԵԹՈԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ «Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Կարեն Թռչունյանը տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ մասնակցել է Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացված «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին և ստացած գիտելիքները փոխանցել ֆակուլտետի իր գործընկերներին:
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԻՇՏ ՈԼՈՐՏ ԳՏՆԵԼԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՎԻԹ ԱՔԵԼՅԱՆ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աքելյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը: ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ ԷՐ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պատերազմի դասեր. տեղեկատվական պատերազմ» խորագրով հանդիպում մեդիա փորձագետ, հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ:
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ ՀԱՄՇԵՆԻՆ. «ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը:
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Ադամյան սրահում այսօր տեղի ունեցավ «Սոցիալական աշխատողների կրթության կազմակերպման մարտահրավերները համայնքային սոցիալական աշխատանքի կադրերի պատրաստման օրինակով» խորագրով կլոր-սեղան քննարկումը: