«Ձեռքբերումներիս համար պարտական եմ իմ երկրին ու ԵՊՀ-ին»․ ուսանող Գառնիկ Բաղդասարյան Երազանքներն իրականացնելու նպատակով Գառնիկ Բաղդասարյանն ընտրել է ԵՊՀ-ն և մասնագիտական ուղու ձևավորման ճանապարհին գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ, որոնցից մեկն էլ «ԵՊՀ լավագույն ուսանող» կոչմանն արժանանալն էր:
Քրդերենի և թալիշերենի բուհական նոր դասագրքերը՝ մասնագիտական զարգացման հնարավորություն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները հրատարակել են քրդերենի և թալիշերենի նոր դասագրքեր, որոնք նպատակաուղղված են զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով առավել համակարգված ուսումնասիրելու լեզուները, ինչպես նաև տեսական գիտելիքները կիրառելու գործնականում:
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Քննարկման առանցքում՝ արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունները․ ԵՊՀ-ում ամփոփվեց միջազգային եռօրյա գիտաժողովը Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» խորագրով եռօրյա գիտաժողովը, որի նպատակն էր հարթակ ստեղծել արաբագիտության և իսլամագիտության ոլորտում նախարդիական ու վաղարդիական շրջաններին վերաբերող բանավեճերի ու մարտահրավերների քննարկման համար:
Ընդլայնվում է ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի միջև առկա համագործակցությունը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին և նրա հետ քննարկել համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները։
Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի Իրավաբանական լաբորատորիա Երևանի պետական համալսարանի, ՀՀ գլխավոր դատախազության և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի Իրավաբանական լաբորատորիա, որը կդառնա մասնագիտական գիտելիքները զարգացնելու կրթական հարթակ։
Մասնագիտության հանդեպ սիրուց մինչև գիտական հետաքրքրություններ․ հաջողության ճանապարհը ըստ ԵՊՀ լավագույն ուսանողի Ուսումնառության տարիների նպատակային աշխատանքն ու գիտելիքների պաշարը մշտապես ընդլայնելու ձգտումը դարձան Գարեգին Վարդևանյանի ձեռքբերումների գրավականը։ Նա սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսում։ Հաջողություններ գրանցելով ուսման, գիտության և այլ բնագավառներում՝ Գարեգինն արժանացել է «ԵՊՀ լավագույն ուսանող» կոչման։
«Համալսարանում ստացած գիտելիքները նպատակներիս հասնելու գրավականն են». ԵՊՀ ուսանող Շանթ Սարգսյան ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Շանթ Սարգսյանը կրթաթոշակի է արժանացել Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության (SPIE) կողմից՝ բարձր առաջադիմության, գիտաուսումնական ակտիվ գործունեության, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում ներդրած ջանքերի համար: Ուսանողն իր հաջողությունների և ձեռքբերումների երաշխիք է համարում որակյալ կրթությունը:
ԵՊՀ-ում անցկացվում է Oպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային առաջին քոլեջը Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 1-ին քոլեջի («MAOP2024») նպատակն է աշխարհի գիտնականների համար ստեղծել հարթակ՝ ներկայացնելու օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառում վերջին հետազոտությունների արդյունքները:
Ոլորտում լավագույնը լինելու ձգտումը՝ հաջողության բանաձև Բնագիտական առարկաների հանդեպ սերն ու քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը վճռորոշ եղան Հայարփի Հովհաննիսյանի համար մասնագիտական կողմնորոշման հարցում։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը դարձավ նրա մասնագիտական ճանապարհի հաջողության մեկնակետը։ Ուսումնառության ընթացքում արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ՝ ԵՊՀ ուսանող Հայարփի Հովհաննիսյանն արժանացավ «ԵՊՀ լավագույն ուսանող» կոչմանը։