ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն այսօրվանից վերսկսել է սոցիալական ծրագրերի իրականացումը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտում հայտնի «Ֆիդեմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼՈՒՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Շվեդիայի Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամներին:
Հոգեբանությունից անդին Նոյեմբերի 13-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և PsiChi միջազգային հոգեբանական միության հայաստանյան մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հոգեբանությունից անդին» վերնագրով սեմինար-քննարկումը:
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե համալսարանից ժամանած պրոֆեսորներ Քամիլ Լուփյակն ու Ստեֆան Գիյոմը դասախոսություններ են կարդացել ուսանողների համար:
Նոր հմտությունների ձեռքբերման հնարավորություն 14․11․2019թ․ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում, որը բանախոսեց՝ Նոր մտքով՝ նոր սերունդ Հ/Կ նախագահ Արտեմ Շահբազյանը։
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հանրայնացման նպատակով հանդիպել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:
«ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՄԻԳՈՒՑԵ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ, ԲԱՅՑ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է». ԴԱՐԻԳԱ ՆԱԶԱՐԲԱԵՎԱ Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ԵՎ ԵՊՀ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին, իսկ Երևանի թիվ 190 դպրոցը՝ ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտներ Ռուբեն Մովսեսյանին և Հարություն Մովսիսյանին։